Դիակը շնչո՞ւմ է, թե՞ ոչ․ հուսամ՝ պատասխանը գտնվել է․ Բադալյանը հիշեց իրեն «ծաղրողին»
VideoԻշխանական թիմը ոչ թե պետք է իր դատապարտող կարծիքն արտահայտի, այլ պետք է հստակ քայլեր ձեռնարկի, հանրային դատապարտման գործառույթը տրված է ընդդիմությանը։ ԱԺ արտահերթ նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինները անմխիթար պայմաններում պահելուն.
«Խմբակցությունում վերջին մի քանի օրերին առավել քան թեժ են եղել, ոչ մի նորմալ մարդ չէր կարող հանգիստ լինել և չդատապարտել կատարվածը: Նույնիսկ, եթե պարզվի, որ տեխնիկական խնդիր է, իսկ ամենայն հավանականությամբ այդպես էլ կպարզվի, որ ընդամենը մի քանի ժամվա կամ շատ կարճ ժամանակահատվածում է այդ իրավիճակը եղել, միևնույնն է, մենք պնդում ենք, որ դա աններելի է և մեղավորները պետք է անպայման պատժվեն»,-ասաց Բադալյանը:
Մանրամասները` տեսանյութում