Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ) 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոու Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) 

ԱԳ փոխնախարարների՝ ԱԺ նիստին չմասնակցելը վեճ առաջացրեց ԲՀԿ-ի և «Իմ քայլի» պատգամավորների միջև

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստում բանավիճեցին՝ միմյանց մեղադրելով իրավիճակին չպատասխանող օրակարգեր բերելու, հանձնաժողովների, խորհրդի նիստերի չներկայանալու, Արտգործնախարարությունից բյուջետային քննարկումներում պատշաճ ներկայություն չապահովելու համար:

 «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը դժգոհեց, որ նախորդ օրը բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին չէր ներկայացրել Արտաքին գործերի որևէ փոխնախարար, նիստին ներկայացրել է ֆինանսական վարչության պետը: «Ես կարծում եմ, որ եթե ԱԺ-ն աշխատում է, որոշումներ, օրենքներ է ընդունում, մենք պետք է ինքներս մեզ հարգենք և այս հարցը աննկատ չթողնենք: Հարց ենք տալիս, ասում են, որ զբաղվածության պատճառով ԱԳ նախարարի որևէ տեղակալ չի ներկայացրել: Մենք մեզ հարգո՞ւմ ենք, թե՞ չենք հարգում, սա ինստիտուտ է, եթե քննարկումներ ենք անում, ուզում ենք օրենքներ ընդունել, ուրեմն գործադիրից պետք է պահանջել»,-ասաց նա ու հավելեց, որ երեկվանից չգիտեն, թե արտգործնախարարի պարտականություններն ով է կատարում, տեղակալներն ովքեր են:

Ըստ նրա՝ դա անհետևանք չպետք է թողնել, պետք է պահանջել, որ հանձնաժողովների նիստերին չներկայացած գերատեսչությունից որևէ բացատրություն տան:

Մելքումյանի ելույթին անդրադարձավ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը: «Վերջին անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ե՞րբ են մասնակցել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստերին ե՞րբ եք մասնակցել»,-նշեց նա ու կարևորեց, որ ժողովուրդը հասկանա, թե ով է աշխատում ԱԺ-ում, ով՝ պարզապես ժամանցով զբաղվում:

Ինչ վերաբերում է պետական պաշտոնատար անձանց ներկայանալ-չներկայանալուն՝ Վարդանյանն ասաց. «Ձեզ պետք են ինստիտուտնե՞ր, թե՞ անձինք: Ինստիտուտները ներկայացված են, հարցերը քննարկվում են, բյուջետային քննարկումները շարունակվում են»:

Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանն ասաց. «Այն օրակարգերը, որոնք դուք բերում եք պատերազմից հետո, հիմնականում չեն համապատասխանում այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում: Գայինք արտադրական կանեփի նախագիծը քննարկեի՞նք ձեզ հետ»:

Նա հորդորեց Վարդանյանին «Բարգավաճ Հայաստան»-ին ցուցում չանել, թե երբ գան, որտեղ մասնակցեն, ինչ քվեարկեն: «Եվ մեծ հարց է, թե ով ինչ ժամանց է անցկացնում»,-նշեց Աբովյանը:

Մելքումյանը կրկին խոսեց այս թեմայով, որից հետո Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում բոլորը ստանում են աշխատավարձ հարկատուներից: «Մեր քաղաքացիները ծանր եղանակով աշխատելով վճարում են հարկեր՝ մեզ համար: Յուրաքանչյուրս ունենք նույն լիազորությունները, յուրաքանչյուրս պարտավոր ենք հավասար աշխատել: Եվ, եթե մեկն առավոտից երեկո աշխատում է, մյուսը չկա, չի մասնակցում ոչ խորհրդի, ոչ հանձնաժողովի, ոչ էլ լիագումար նիստերին, արդյոք դա նորմա՞լ է, արդյոք դա համապատասխանո՞ւմ է ՀՀ շահերին և արդյոք այդ բացակայությունները չեն հանգեցնո՞ւմ այն քննադատությանը, որ ԱԺ-ն ստանում է ամեն օր»,-ասաց նա:

Այս թեմայով ելույթներ ունեցան նաև Ռուբեն Ռուբինյանն ու Լիլիթ Մակունցը:

Ռուբինյանն ավելի վաղ ԱԳ փոխնախարարների չներկայանալու առնչությամբ հայտնել էր, որ ԱԳՆ-ից նամակ են ուղղել ԱԺ նախագահին, որ զբաղվածության հետ կապված՝ ֆինանսական վարչության պետը ներկայանա հանձնաժողովներում բյուջետային քննարկումներին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները
Ամենադիտված