Պեսկովը հայտնել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ճգնաժամի մասին
ԱշխարհՄոսկվան Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումից զգալի առաջընթաց չի ակնկալում, երկու երկրների հարաբերությունները ճգնաժամի մեջ են, հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք որևէ առաջխաղացում, լուրջ առաջընթաց չենք ակնկալում: Սա շատ կարևոր հանդիպում է: Հարաբերությունները ճգնաժամային են, այնպես որ նախագահները խոսելու բան ունեն»,֊ասել է Պեսկովը։ «Օրակարգում շատ խնդիրներ կան, որ դժվար թե հնարավոր լինի արագ հաղթահարել: Եվ կան մի շարք հիմնարար խնդիրներ, որոնց շուրջ կան լուրջ տարաձայնություններ», - ավելացրել է նա: 2021 թվականի միջազգային տնտեսական ֆորումը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի 2-5-ը: