Կումանը կմնա «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում
Սպորտ«Բարսելոնայի» ղեկավարությունը, թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ բանակցելուց հետո, որոշեց չխզել պայմանագիրը մասնագետի հետ և շարունակել համագործակցությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան:
«Բանակցություններից հետո մենք որոշեցինք ուժի մեջ պահել Կումանի հետ պայմանագիրը և շարունակել համագործակցությունը: Հաջորդ մրցաշրջանում Կումանը կմնա «Բարսելոնայի» մարզիչը», - ասել է Լապորտան, մեջբերվում է «կապտանռնագույնների» Twitter միկրոբլոգում: Կումանը «Բարսելոնայի» ղեկավարությունը ստանձնեց անցյալ ամառ՝ պայմանագիր ստորագրելով մինչ 2022 թվականի հունիսի 30-ը: 2020/21 մրցաշրջանում «Բարսելոնան» 1/8 եզրափակչում դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց երրորդ տեղը: