«Մանչեսթեր Սիթին» ռասիզմի համար ցմահ արգելել է երկրպագուին այցելել ակումբային խաղերին
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը երկրպագուին ցմահ արգելել է մասնակցել հանդիպումներին ռասիստական պահվածքի համար, հայտնում է Sky Sports-ը: 2019-ի դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու Էնթոնի Բըրքը ձերբակալվեց ռասիստական պահվածքի կասկածանքով 16-րդ տուրի խաղում, որում «Սիթին» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Չորեքշաբթի օրը դատարանի կողմից 42-ամյա Բըրքը մեղավոր է ճանաչվել ռասայական դրդապատճառներով բռնության մեջ: Նրան երեք տարի արգելել են Մեծ Բրիտանիայում մասնակցել ֆուտբոլային խաղերին: Նրան նաև արգելվում է մեկ մղոնից փոքր հեռավորության վրա գտնվել ցանկացած վայրում, որտեղ խաղում է «Մանչեսթեր Սիթին»՝ խաղից չորս ժամ առաջ և հետո Բացի այդ՝ Բըրքին արգելված է ցանկացած քաղաքում գտնվել, որտեղ Անգլիան խաղում է՝ խաղից ութ ժամ առաջ և հետո: Բըրքը նաև տուգանվել է 500 ֆունտ ստերլինգով և պարտավորվել է տուժածներին՝ 50 ֆունտ, իսկ դատախազությանը 300 ֆունտ վճարել:
Բըրքի դատապարտումից հետո «Մանչեսթեր Սիթին» հաստատել է, որ ակումբը ցմահ արգելք է սահմանում նրա հանդեպ՝ իրենց հանդիպումներին հաճախելու համար: