Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

Վեհափառն Արցախ է տարել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքները

Հունիսի 4-ին, ավարտելով իր այցը Սյունյաց թեմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա այցով մեկնեց Արցախ։ Այցի առիթով Վեհափառ Հայրապետն Արցախ է տարել Մայր Աթոռում պահվող  մեր հավատի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները՝ որպես օրհնության և մխիթարության աղբյուր Արցախի բարեպաշտ ժողովրդի համար։ 

Ամենայն Հայոց Հայրապետի շքախմբին և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը սահմանի վրա դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի եկեղեցականների հետ և ռուսաստանյան խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդերեց Բորիս քահանա Գրիշինը։ 

Այնուհետև Վեհափառ Հայրապետն ուղևորվեց Ստեփանակերտ, ուր այցելեց եղբայրական գերեզմանոց։ Հուշարձանի առջև Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և կառավարության անդամները։ Անմար կրակի առջև ծաղկեպսակ զետեղելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո Նորին Սրբությունը հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեց առ Աստված արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայ քաջորդիների հոգիների հանգստության համար։ Երկրի ղեկավարության ուղեկցությամբ Հայոց Հայրապետն այցելեց նաև նահատակ զինվորականների շիրիմներին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՀ վաստակյալ նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեց Ամարասի վանք, որտեղ Նորին Սրբությանը դիմավորեցին մոտակա համայնքներից այս առիթով համախմբված հայորդիները և զինծառայողներ։ 
Ս․ Գրիգորիսի եկեղեցում «Հրաշափառի» արարողությունից հետո Գարեգին Բ․ Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։ Միասնական աղոթք բարձրացվեց հայցով, որ Ամենողորմ Աստված խաղաղության ու ապահովության մեջ պահպանի Արցախը և Իր անսահման ողորմածությունն ու Սուրբ Աջի պահպանությունը տարածյալ պահի արցախահայոց և համայն հայ ժողովրդի վրա։

Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը բերեց ներկա ժողովրդին։  
«Սիրելիներ, հայրական սիրո ջերմագին զգացումներով ենք ուղևորվել դեպի ձեզ՝ առ մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներդ, տագնապալի օրերից հետո գոտեպնդվելու միմյանցով, զորանալու մեր Տիրոջ Խոսքով, Ով խոստանում է՝ ասելով. «Քանի որ պահեցիր Իմ համբերության խոսքը, Ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին…»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս խոստումը, որ կոչում է մեզ համբերության և հավատարմության, պիտի օգնի առաջ ընթանալու և հառնած դժվարություններն ու նեղությունները, ցավն ու վիշտը հաղթահարելու։ Ծանր փորձությունը, որի միջով անցանք և հիմնախնդիրները, որոնք մեր առջև են, չեն կարող մատնել մեզ հուսալքության, այլ ընդհակառակը՝ պիտի առավել համախմբեն ու ամրացնեն մեզ, առավել պիտի իմաստացնեն մեզ՝ դասեր քաղելու սխալներից և սթափ գնահատելու իրավիճակները։ Փորձության ու նեղության ժամին հատկապես առավել անհրաժեշտ է, որ մենք լինենք համախմբված, հավատարիմ մնանք մեր հայրերի հավատքին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, դարեր շարունակ մեր ժողովրդի արյուն քրտինքով սրբացած մեր հայրենիքին՝ անխախտ հավատով, որ Տերը մեզ հետ է նաև մեր փորձության ժամին և պարգևում է մեզ վեր հառնելու զորությունը։ 

Դուք, Արցախի քաջազուն զավակներ, այսօր արի հոգով ու հաստատակամ կանգնած եք մնում հայրենի հողին, որի յուրաքանչյուր թիզը վկան է մեր պատմության, քրիստոնեական մեր ինքնության, մեր ստեղծարար կյանքի և խաղաղության ու արդարության մեր ազնիվ ձգտումների։ Արցախը, որ նվիրական մասն է մեր բնօրրան հայրենիքի, բնօրրան է նաև քրիստոնեության», - ասաց Հայոց Հովվապետը՝ նշելով, որ Արցախում են քարոզել Սուրբ Թադեոս առաքյալի Դադի և Եղիշա աշակերտները,  Արցախում է քրիստոնեության լույսը տարածել և ծաղկուն տարիքում նահատակվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Սուրբ Գրիգորիս Հայրապետը, Արցախում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը բացել առաջին դպրոցներից մեկը, Արցախում են հազարավոր մեր սուրբ նահատակների մասունքները և նրանց վրա բարձրացած վանքերն ու եկեղեցիները։ 
«Այսօր սրբազան այս հողի վրա ձեր ներկայությունը, սիրելիներ, դժվարությունները հաղթահարելու ձեր հանձնառությունն ու նախանձախնդրությունը ոգեշնչում են համայն մեր ժողովրդին աշխարհի բոլոր կողմերում։ Արցախը, այո, շարունակում է մնալ մեր ժողովրդի հավատքի ու հայրենասիրության խորհրդանիշը և շարունակում է միավորել մեր ժողովրդին ազգային իղձերի շուրջ։ Աննվազ է մեր ժողովրդի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն Արցախին և ջանքեր ներդնելու՝ ի խնդիր այստեղ ապրող Մեր զավակներիդ իրավունքների պաշտպանության», - ընդգծեց Հայրապետը՝ կարևորելով ազգի ուժերի համախմբումը Արցախում ծանր պատերազմի հետևանքով ավերակված տների, դպրոցների, հիվանդանոցների վերականգնման, սրբատեղիների պահպանության գործում։  

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց արցախցիներին և համայն հայ ժողովրդին Աստծուն ապավինած, հույսով ու լավատեսությամբ յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր չափով նպաստելու Արցախի, մեր ժողովրդի կյանքի վերազարթոնքին և իր հայրենի հողի վրա ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքների պաշտպանությանը։ Նորին Սրբությունը նշեց, որ, միասնաբար տոկալով ու համբերելով նեղություններին, հանձն առնելով զոհողություններ, անվերապահ նվիրումով և հանձնառություններով պիտի արժանի լինենք մեր խիզախ զավակներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին՝ պաշտպանելով Արցախ և Հայաստան մեր հայրենիքը։ 
Վեհափառ Հայրապետը Աստծո շնորհները, օրհնությունն ու պահպանությունը մաղթեց արցախցիներին՝ Ամարասի նվիրական սրբավայրում հայցելով բարեխոսությունը Սուրբ Գրիգորիս Հայրապետի և աղոթելով, որ Աստված երկնային բարձունքներում խաղաղության մեջ հանգչեցնի հոգիները հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հայորդիների, ապաքինություն պարգևի վիրավորներին, շուտափույթ դարձ՝ գերիներին և անհայտ կորածներին, մխիթարություն՝ հարազատներ կորցրած ընտանիքներին։ 

Նորին Սրբությունը հայցեց, որ Աստված օրհնի մեր ժողովրդի ջանքերը հանուն հայրենիքի և հանուն ազգային մեր իղձերի իրագործման: 
Իր օրհնությունը ժողովրդին բաշխելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոնարհումը բերեց Ս․ Գրիգորիս Հայրապետի շիրիմին, ապա ծանոթացավ Ամարասի վանքի հիմնանորոգման աշխատանքներին։

Այնուհետև հայրապետական պատվիրակությունն ուղղվեց դեպի Մաճկալաշեն համայնք, ուր Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպում ունեցավ համայնքի զոհված հայորդիների ընտանիքների հետ՝ բերելով իր մխիթարությունն ու օրհնությունը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine can start negotiations with Russia within framework of 'peace resolution': KulebaHamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide Memorial
Most Popular