Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» «Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» «Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին 

ԱԺ-ից, ՔՊ-ից պահանջում ենք դիրքորոշում արտահայտել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ. հայտարարություն

Հասարակություն

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հունիսի 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի հանդեպ անվայել պահվածքով։ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի մոտ նկատելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին՝ մոտեցել ու փորձել է հարց ուղղել նրան։ Պատգամավորն ի պատասխան խլել է հեռախոսն ու մեքենայով հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի դեռ «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։ Անուշ Դաշտենցը ներկաներին տեղեկացրել է, որ դիմելու է ոստիկանություն, սակայն նրանք արձագանքել են, թե ոչինչ չեն տեսել, եւ կատարվածը հնարավոր չի լինի ապացուցել։ Ավելի ուշ, երբ լրագրողը դիմել է պատգամավորի մտերիմներից մեկին, հեռախոսը վերադարձվել է, բայց ապակոդավորված եւ տեսագրությունը ջնջված։ Հայկ Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ինքը խնդրել է չտեսանկարահանել իրեն եւ իր ընկերներին, ինչը չի արվել, եւ դա է պատճառ դարձել, որ դիմել է նման քայլի: Ի դեպ, ահազանգ ստանալուց հետո ոստիկանությունը լրագրողին հրավիրել է բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում միջադեպի կապակցությամբ: Արձանագրում ենք, որ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն ամիսներ առաջ նույնպես անհանդուրժողական եւ անբարեկիրթ վարքագիծ է դրսեւորել ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ, ինչին անդրադարձել ենք հայտարարությամբ։ Իսկ այս անգամ լրագրողի աշխատանքը խոչընդոտելն ու նրա գույքի հափշտակությունն առերեւույթ քրեորեն պատժելի արարքներ են։ Բացի այդ, պատգամավորի կողմից Անուշ Դաշտենցի հեռախոսը ապակոդավորելն ու այն այլ նպատակների համար օգտագործելը ոչ այլ ինչ է, քան լրագրողի անձնական կյանքին ապօրինի միջամտություն։

Վերահաստատում ենք նախորդ հայտարարություններում արտահայտած պնդումները, որ նման անթույլատրելի միջադեպերը հատկապես վտանգավոր են հանրային կայունության համար՝ այսօրվա ծայրահեղ լարված նախընտրական շրջանում, քանի որ քաղաքական գործիչների անզուսպ պահվածքը հղի է ավելորդ կրքերի բորբոքմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

• ԱԺ ղեկավարությունից, «Իմ քայլը» խմբակցությունից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը, դիրքորոշում արտահայտել կատարվածի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար եւ տեղեկացնել այդ ամենի մասին հանրությանը,

• ՀՀ ոստիկանությունից՝ անկողմնակալ քննություն իրականացնել միջադեպի առնչությամբ եւ անաչառ իրավական գնահատական տալ Հայկ Սարգսյանի արարքին»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել
Ամենադիտված