Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին. Գեւորգ Փարսյան

Political

Սյունիքի մարզկենտրոնում ընտրողների զգալի մասը սպասում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի դիրքորոշմանը։ Այս մասին նշում է «Սյունյաց երկիր»-ը՝ ներկայացնելով հարցազրույց Փարսյանի հետ:

- Պարոն Փարսյան, հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություն տեղի կունենա հանրապետությունում։ 26 քաղաքական ուժից ո՞ր մեկին եք սատարելու։ Եկել է Ձեր դիրքորոշումը պաշտոնապես հնչեցնելու ժամանակը։

-Չէի կամենա մեր զրույցը սկսել այդ հարցից, որովհետեւ ինձ համար առաջնահերթն ու ամենակարեւորն այն չէ, թե ում եմ սատարելու կամ ում եմ տեսնում երկրի ղեկավարի դերում։ Ինձ համար առաջնահերթ հարցն այն է, որ  Նիկոլ Փաշինյանն այլեւս չլինի իշխանության ղեկին, բնականաբար, իր թիմի հետ միասին, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, քաղաքական այդ թիմը ձախողել է երկրի կառավարումը: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան չեմ պատկերացնում։

Նման դիրքորոշման համար կան տարբեր պատճառներ: Ասեմ հիմնականը՝ պատերազմն իր ծանր հետեւանքներով, մարդկային անդառնալի կորուստներով եւ օր օրի ահագնացող բացասական ու վտանգավոր, նաեւ անորոշ զարգացումներով։

Նիկոլ Փաշինյանին գնահատում եմ որպես թույլ մարդ, թույլ ղեկավար, ով անկարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում, որում հայտնվել ենք:

-Եվ, այնուամենայնիվ, նորից ենք կարեւորում Ձեր դիրքորոշումը…

-Ելնելով նրանից, որ մեր երկրում ծանր իրավիճակ է, որ տեսնում ենք թշնամու կողմից մեր երկրից անընդհատ ինչ-որ տարածքներ պոկելու նկրտումները, մեզ պետք է ուժեղ եւ կամային բարձր հատկանիշներով օժտված պետական գործիչ, ով ունի փորձ, նաեւ հնարավորություններ, կապեր, գիտելիքներ: Այդպիսի պետական գործիչ է Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է արժանապատվորեն ղեկավարել մեր ժողովրդին պատմության դժվարագույն այս հանգրվանում։

-Դուք մասամբ պատասխանեցիք մեր հաջորդ հարցին, բայց ասվածին չի կարող չհաջորդել դրա շարունակությունը՝ իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, ասել է թե՝ Ձեր դիրքորոշման հիմնավորումները փոքր-ինչ հանգամանալից:

-Գլխավոր կողմնորոշիչն առաջնորդի անհատականության գործոնն է. եթե մի դեպքում ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար չեմ պատկերացնում, Քոչարյանի պարագայում՝ տեսնում եմ ուժեղ եւ փորձառու անհատականություն:

Որեւէ քաղաքական ուժից կախվածություն չունեմ, իմ դիրքորոշումը հիմնվում է նաեւ հստակ իրողության վրա. բոլոր թեկնածուների մեջ, ովքեր կուսակցությունների կամ դաշինքների միջոցով ներկայացել են ընտրողներին, միակ անձնավորությունը, ով, իմ խորին համոզմամբ, կարող է երկրի արժանապատիվ ղեկավարումը ստանձնել բախտորոշ մեր օրերում եւ դրական տեղաշարժեր ապահովել, Ռոբերտ Քոչարյանն է։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, կարող եմ ասել հետեւյալը՝ բավականին հետաքրքիր դաշինք է ստացվել՝ «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների համագործակցության շնորհիվ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում ընդգրկված են մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իմ ընկերներն են: Նրանց ճանաչելով՝ կարող եմ ասել, որ հայրենասեր, յուրաքանչյուրն իր համայնքի հոգսերով ապրող ու մտահոգ մարդիկ են, ունեն դրական հատկանիշներ, որոնք, կարծում եմ, կնպաստեն ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի հետագա զարգացմանը։

Կցանկանայի նշել նաեւ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված է մեր համաքաղաքացի Աննա Գրիգորյանը, ով կարճ ժամանակահատվածում բավականին ակտիվ դրսեւորեց իրեն Ազգային Ժողովում՝ Սյունիքի հետ կապված խնդիրները բարձրաձայնելով ու մտահոգություններ արտահայտելով: Խելացի անձնավորություն է ու սրտացավ. կցանկանայի նրան տեսնել ապագա խորհրդարանում եւս։

Ուզում եմ ընդգծել ՀՅԴ կուսակցության հանդեպ իմ ունեցած բարոյական պարտքը, միակ կուսակցությունն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ՝ վերջին պատերազմում: Երբ հոկտեմբերի 18-ին Կապանը պաշտպանելու անհրաժեշտություն առաջացավ,ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որի անդամները՝ մեկ վաշտ,  Չեչենի գլխավորությամբ (Արայիկ Հովհաննիսյան), ստանձնեցին Սրաշենի  ուղղությամբ մեր պետական սահմանի պաշտպանությունը, ընդ որում՝ ամբողջությամբ իրենց ուժերով. զենքը ձեռքին մեր կողքին կանգնած դաշնակցականներից քչերն էին տեղացի։ Ես ՀՅԴ կուսակցությանը շնորհակալ եմ, որ այդ օրերին կանգնեցին մեր կողքին ու մեզ նեցուկ եղան։

- «Հայաստան» դաշինքն օրերս հանրայնացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, դաշինքի հաղթանակի դեպքում, կարող է եւ դրվել կառավարության ծրագրի հիմքում. համենայն դեպս դաշինքի մի քանի ներկայացուցիչ նման հայտարարություն արեցին։

Ծրագրային դրույթներից ո՞րն է Ձեզ առավել սրտամոտ։

-Ես լսեցի ծրագիրը, բավականին ծավալուն փաստաթուղթ է, որն ընդգրկում է մեր կյանքի  բոլոր ոլորտները: Տեսնում եմ, որ այդ ծրագրերը կարող է ապահովել երկրի առաջընթացը: Բայց ուշադրությունս հատկապես գրավեցին անվտանգության ապահովմանը միտված անելիքներն ու պատկերացումները ։ Գնահատելի է նաեւ հանգամանքը, որ անվտանգությանն առնչվող հարցերի մասին հիմնավոր  խոսք ասաց  Ռոբերտ Քոչարյանը։

- Իսկ Սյունիքի հարցում ի՞նչ եք ակնկալում «Հայաստան» դաշինքից, թեեւ անվտանգության խնդիրները կարեւորելով՝ Դուք սյունիքյան համընդհանուր մտահոգություն արտահայտեցիք:

- Եկեք Ռոբերտ Քոչարյան ասենք. ակնկալում եմ, որ երկրի ղեկավարումը ստանձնելուց հետո իր ուշադրությունը կսեւեռի Սյունիքի վրա, եւ ամենակարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կրկնում եմ՝ ամենակարեւորն այսօր մեր քաղաքացիների, մեր երկրամասի անվտանգության ապահովումն է, որը հայտարարված է առաջնահերթություն։

Սյունիքի մարզը երկկողմանի շրջապատված է թշնամիներով. ինձ համար առաջնայինն անվտանգության ապահովումն է, ինչի վերաբերյալ ծրագրում առկա է հիմնավոր տեսլական։

-Պարոն Փարսյան, կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին անձամբ եք մասնակցելու նախընտրական քարոզարշավին, միգուցե նաեւ համայնքում գլխավորելու եք դաշինքի նախընտրական շտաբը։

- Ոչ, ես քաղաքական թիմի անդամ չեմ, նախընտրական շտաբ գլխավորելու մտադրություն էլ չունեմ, բայց, ինչպես ասացի, դիրքորոշումս հստակ  միտված է դեպի Ռոբերտ Քոչարյանը: Եվ գլխավոր նպատակը, ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման բացառումն է, նոր միայն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն սատարելը։

-Մարզի չորս համայնքապետի մասնակցությամբ հիմնադրվեց կուսակցություն, որը միացավ  «Հայաստան» դաշինքին, բայց Դուք չմասնակցեցիք կուսակցության ստեղծմանը, հիմա էլ անկուսակցական եք, բայց, ճակատագրի կամոք, քաղաքական նույն բեւեռում եք հայտնվել: Ինչպե՞ս ստացվեց, որ այս պահին քաղաքական նույն բեւեռում եք, թեեւ անկուսակցական եք, ավելի ճիշտ շարունակում եք մնալ վերկուսակցական ու ազգային հողի վրա։

- Եթե դաշինքը չգլխավորեր Ռոբերտ Քոչարյանը, Դուք այսօր ինձ նման հարց տալու առիթ չէիք ունենա:

-Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում կեղծ ստորագրությամբ մի հոդված էր շրջանառվում՝ իբր արդեն իսկ համայնքապետարանը վարչական ռեսուրս է կիրառում: Կուզենայինք լսել Ձեր վերաբերմունքն առհասարակ վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընդհանրապես ոչ թույլատրելի գործելակերպի կիրառման առումով, քանզի  իշխանությունը, որ ցանկանում ենք ազգովի ձեւավորել հունիսի 20-ին, պիտի առավելագույնս օժտված լինի լեգիտիմությամբ։

-Ինքս էլ  հակված եմ այն գործելակերպին, որ ընտրությունն անցկացվի ազատ ու արդար, որպեսզի ձեւավորված իշխանությունը լինի լեգիտիմ։

Ասեմ նաեւ, որ վարչական ռեսուրս իմ կողմից չի կիրառվում եւ չի կիրառվի, պարզապես ունեմ սեփական դիրքորոշում, որի մասին խոսում եմ իմ շրջապատի մարդկանց  հետ.  իմ աշխատակիցներին եւս հայտնել եմ դիրքորոշումս, բայց որեւէ մեկին չեմ պարտադրել կամ ստիպել։

-Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը Կապանում կլինի հունիսի 7-ին։

-Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնպես. հունիսի 7-ին ժամը 18:30-ին  Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունենալու կապանցիների հետ։ Չեմ բացառում նաեւ դահլիճային հանդիպումները, քանի որ «Հայաստան» դաշինքը դիմել է մեզ թե՛ փակ դահլիճ, թե՛ Գարեգին Նժդեհի հրապարակը տրամադրելու համար։

-Պարոն Փարսյան, մեզ հետ զրույցի շրջանակներում Ձեր համակիրներին ինչ-որ կոչ կամ հորդոր ուղղելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա պահում եք քարոզարշավի վերջին օրերի համար։

-Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին, ոչ մի դեպքում… Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular