«Մեր հոգևոր տան հետ ուս ուսի տված». Վանեցյանն Արցախում հանդիպել է Գարեգին Բ-ին
ԲլոգոսֆերաԱրցախում հանդիպեցի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Կասկած չունեմ, որ այս մեծ աղետից վերհառնելու ենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր եկեղեցու, մեր հոգևոր տան հետ ուս ուսի տված:
Այս մղձավանջը շուտով ավարտվելու է: Միասին ենք անցնելու մեր հայրենիքը շենացնելու բարդագույն, բայց շատ պատվաբեր առաքելության ճանապարհով:
Աստված պահապան մեր բոլոր բարի մտքերին ու լավ գործերին: