ԱՄՆ-ն փորձում է զսպել Ռուսաստանի զարգացումը․ Պուտին
МирՌուսաստանը տարաձայնություններ չունի ԱՄՆ-ի հետ, պարզապես Ամերիկան ցանկանում է զսպել Ռուսաստանի Դաշնության զարգացումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք Միացյալ Նահանգների հետ տարաձայնություններ չունենք: Նրանք միայն մեկ խնդիր ունեն՝ ուզում են զսպել մեր զարգացումը։ Նրանք հրապարակավ խոսում են այդ մասին: Մնացած ամեն ինչ այս դիրքորոշման ածանցյալն է՝ և՛ տնտեսական ոլորտում սահմանափակումները, և՛ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու նրանց փորձերը այն մարդկանց միջոցով, ում նրանք իրենցն են համարում Ռուսաստանի մեջ։ Սա է ամբողջ պատմությունը», - ասել է Պուտինը։