«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է «Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն «Հրապարակ». Ավինյանը՝ Փաշինյանի թիրախում «Հրապարակ». Հափշտակություն Արցախում «Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր անկախության 30-ամյակի միջոցառումներին Հայաստանը սկանդալային կերպով է նշել անկախության 30-ամյակը. Независимая Газета Օտտավայի քաղաքապետարանի առջև բարձրացվել է Հայաստանի դրոշը 

Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության. Գարեգին Բ–ն՝ Արցախի զորամասերից մեկում

Հասարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արցախի Հանրապետություն հայրապետական այցի երկրորդ օրը սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի N զորամաս այցելությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ ժամանելով զորամաս՝ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքները բերեց հրամանատարական, սպայական կազմերին և այս առիթով հավաքված զինվորներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոնարհումը բերեց հանուն Արցախի անկախության և Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության պայքարած քաջարի զինվորականներին և իրենց կյանքն ի սեր հայրենյաց զոհաբերած հերոսների հիշատակի առջև՝ ընդգծելով, որ վճարված այդ թանկ գինը երբեք չպիտի մոռացվի, այլ պետք է դառնա մի նոր ուխտ Արցախի անկախ պետականության պաշտպանության և զորացման։

«Դժվարին ժամանակներ է ապրում համայն հայությունը։ Արցախի դեմ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ սանձազերծված Ադրբեջանի 44-օրյա պատերազմն իր հետևանքներով, պատճառված վնասներով ու ահռելի կորուստներով դեռ երկար ժամանակ ցավի ու տրտմության մեջ պիտի պահի մեզ, քանի դեռ չենք կարողացել գործուն միջոցներով հաղթահարել առկա ծանր իրավիճակը և փարատել ապագայի հանդեպ անորոշության զգացումը։ Առկա խնդիրներն ու մարտահրավերները մեր կյանքի իրենց լուծումները պիտի ստանան, երբ անխտիր ամենքս հետևություններ կատարենք ողբերգական այս կացության պատճառների վերաբերյալ», - ասաց Հայոց Հայրապետը։

Նորին Սրբությունը նշեց, որ հաղորդ է հայ զինվորականների քաջությանն ու հերոսական սխրանքներին, անձնուրաց պայքարի փառավոր դրվագներին՝ ընդգծելով, որ Ավարայրից մինչև Սարդարապատ և Արցախ՝ բոլոր ժամանակներում դրսևորվել է այն հաստատ համոզումն ու գիտակցությունը, որ հայ զորականի թիկունքում ամենաթանկն է՝ հայրենի հողը, հայի ինքնությունը պայմանավորող սրբությունները և ընտանիքը։

«Այս հերոսագործ ոգին սրբացրեց մեր ժողովուրդը՝ հետագա սերունդներին փոխանցելով հայրենյաց պաշտպան մարտիկների փառապանծ անուններ։

Սիրելի զավակներ մեր, պանծալի այդ անձինք իրենց ժամանակի մեջ առավել չէին, քան դուք այսօր։ Ձեզ պես պարզ երիտասարդներ և այրեր էին հայրենասեր և ազգանվեր նույն խառնվածքով ու ձգտումներով, կյանքի նկատմամբ լցված նույն հույսերով և լուսավորին ու պայծառին հասնելու ջինջ ցանկությամբ։ Առավել չէր նաև նրանց մաքառումի ոգին և նախանձախնդրությունը, քան արցախյան հողի վրա ձեր եղբայրների ու հայրերի անձնդիր հանձնառությունը։

Սակայն, առաքյալի խոսքի համաձայն, նրանք իրենց բարի պատերազմը պատերազմեցին, և այսօր նախնյաց կողմից մեր սերնդին է փոխանցված սրբազան պարտքը վառ պահելու մեր ինքնության կերոնը, նաև հաստատակամորեն կանգնելու հայրենիքի պաշտպանության առաջնագծում, որքան էլ որ դժվարին և ծանր լինի այդ առաքելությունը։ Հայոց Բանակը և հայ զինվորն է այսօր միակ երաշխավորը հայրենի պետականության, մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի, ձեր ընտանիքների ու սիրելիների անվտանգության ու երջանկության, ամեն ազգայինի հարատևության», - իր խոսքում ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել և այսուհետ ևս պիտի լինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել, իսկ աշխարհասփյուռ համայնքերը զորակցել և առկա կարիքներում օգնություն հասցրել:

«Սիրելի զինվորներ և սպաներ, Հայոց Բանակի ոգին և հաղթական կամքն է աղբյուրը ազգի զորության և վստահության, մեր ժողովրդի ոգեշնչման և գալիք օրվա նկատմամբ լավատեսության։ Ամուր և անսասան մնացեք այս կոչման մեջ, և Փրկիչ մեր Տերը, հավատում ենք, պիտի պարգևի մեզ նորանոր հաղթություններ», - պատգամեց Գարեգին Բ Հայրապետը՝ հայցելով Աստծուց պահել և պահպանել զինվորականներին ապահով և անփորձանք, որպեսզի իրենց աներեր ու զորավոր բազկով պաշտպանը լինեն հայրենի երկրի, մեր սրբությունների և, կատարելով իրենց սրբազան պարտքը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ շարունակելու իրենց նվիրական կյանքն ու գործը հայրենական անդաստանում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ՊԲ հրամանատարներին և ներկա ողջ զինվորականությանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն«Հրապարակ». Ավինյանը՝ Փաշինյանի թիրախում «Հրապարակ». Հափշտակություն Արցախում«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնելՖրանսիան Հայաստանի կողքին է. Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարելԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր անկախության 30-ամյակի միջոցառումներինՌուսաստանն արգելել է Ադրբեջանից 18,7 տոննա նեկտարինի ներկրումը Հայաստանը սկանդալային կերպով է նշել անկախության 30-ամյակը. Независимая ГазетаԷրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտինԳոնե այսօր այցելեիք նահատակների շիրիմներին, շատերդ այս մեկ տարում գեթ մեկ անգամ չեք եկել. զոհվածի մայրը՝ մարզպետներին Օտտավայի քաղաքապետարանի առջև բարձրացվել է Հայաստանի դրոշը Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կեղծ մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա Իրանի առաջին քայլերը միտված կլինեն ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն. իրանագետ Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Որքան գումար է պահանջվել այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համարՀայերին «օկուպանտ» անվանողն ու ՔՊ-ի նվիրատուն. ու՞մ է պարգևատրել Փաշինյանը«Դրոններով պար»` Երևանի երկնքում (տեսանյութ)Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդինՖրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկաԲրիթնի Սփիրսի վարքն անհանգստացրել է նրա երկրպագուներին (տեսանյութ)Fact Check. Գուրգեն Արսենյանի մանիպուլյացիան. Թուրքիան շարունակում է սպառնալ Հայաստանին«Արա այն, ինչ քեզ ստիպում է ազատ զգալ»․ Արփի Գաբրիելյան (լուսանկար) Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում Քրիստինա Ասմուսը թոփլես լուսանկար է հրապարակել և վախեցրել հետևորդներին Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան Որոշ դեպքերում պահպանել, որոշ դեպքերում ավելացրել ենք մեր անկախությունը. ԱԽ քարտուղար Արցախի ողջ տարածքում շուրջ 1 ժամ լույս չի եղելԿադիրովը պատասխանել է Բայդենի՝ ԼԳԲՏ անձանց մասին խոսքերին. «Չեչնիայում աքաղաղներ չկան»Բայդենը ՄԱԿ-ին կոչ է արել պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները Չեչնիայից մինչև Կամերուն Անկախությունը չի տրվում թույլերին ու թուլամորթներին․ Արմինկա Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ և երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան Որոշում ենք կայացրել Երևանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը․ Փաշինյան Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշըԱննա Հակոբյանն արտասվեց Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ«Ծիրանագույն հոգով տղեք, էդ ո՞նց, ինչ աստիճանի կյանքից կախվածություն չունեիք...». Ավետ Բարսեղյան Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը` ուղիղՎարչապետի օգնականը խեղաթյուրել է մեզ հետ կայացած հանդիպման բովանդակությունն ու մեր խոսքերը. զոհվածի մայր Քարի լիճ տանող ճանապարհին Opel-ը կողաշրջված հայտնվել է ձորում. վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներՀայկ Մարությանը բոյկոտել է Փաշինյանի կազմակերպած «գունագեղ տոնակատարությունը»Մենք միայն վերջին 3 տարում ձեռքբերումներ ունենք՝ ասֆալտ, մանկապարտեզ. Փաշինյանի կողմնակից Այլևս լռելու իրավունք չունեմ. Նարեկ ՀախնազարյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետԱա ձեր նվերն է հայ ազգին՝ ՀՀ-ի անկախության 30 ամյակին. արցախցի պատգամավոր (տեսանյութ)Կրակոցների տակ լավ է ապրելը. Երասխի բնակիչ
Ամենադիտված