Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից. Sputnik Արմենիա
ПолитическиеԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից: Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
«Վերջին երեք տարիները հեշտ չէին նրա համար։ Գումարը չէր բավականացնում, նա նույնիսկ վաճառել է Չեխիայում ունեցած սեփականությունը», - ասաց նա։
Մարությանի կինը ազգությամբ չեխ է, ամուսիններն անշարժ գույք ունեն Պրահայում։ Կայքի տեղեկություններով՝ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքապետի եկամուտները անհամեմատելի նվազել են դերասանական հոնորարների համեմատ, և որպեսզի ընտանիքը շարունակի իր սովորական ապրելակերպը, նրանք որոշել են վաճառել Եվրոպայում ունեցած գույքը։
Հիմա Մարությանը ցավում է, որ մտել է քաղաքականություն, քանի որ շատ նախագծեր չի կարողացել իրականացնել։ Կայքի աղբյուրի խոսքով` Մարությանը մտածում է ընտրություններից հետո ընտանիքի հետ Հայաստանը լքելու մասին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում