His Holiness Garegin II receives the Head of EU observer mission in Armenia Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century later Greek torch relay for Paris 2024 kicks off Transparency bill approved amid protest in Georgia The Marriott family opens its 4th hotel complex in Armenia Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev Armenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issue ‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chief Armenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migration The Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to Armenia 

Աստղագուշակ հունիսի 6 համար

Horoscope

Օրվա սկիզբը հետաքրքիր կլինի: Հավանական են անսովոր, ոգեշնչող իրադարձություններ, հաճելի անակնկալներ, հանդիպումներ, որոնք դրական հույզեր կպարգևեն: Շատ Խոյեր կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես է լավ դա անել: Հազիվ թե ճանապարհին այնպիսի խոչընդոտներ առաջանան, որոնք կարողանան կանգնեցնել նշանի ներկայացուցիչներին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք գոհ կմնաք ստացված արդյունքից, իսկ մտերիմները կկիսեն հաջողության ուրախությունը:

ՑՈՒԼ 

Հրաշալի օր է կարևոր, բարդ ու պատասխանատու գործ ստանձնելու համար: Դուք կարող եք բախվել դժվարությունների, բայց դրանք ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Դրանք կօգնեն խուսափել սխալներից, ժամանակը զուր չվատնել, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնել:

Հավանական են անսպասելի հանդիպումներ: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց կարիքը շատ էիք զգում: Եթե ուզում եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, արժե նախաձեռնող լինել, մտերմանալու առաջին քայլն անել:

 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ դա այնքան էլ նրբանկատ չեն անի: Դուք սովորականից ավելի սուր կարձագանքեք քննադատություններին, որոնք ձեզ շատ կվշտացնեն:

Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումները ուժ կհավաքեն: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, նոր հնարավորություններ կբացվեն: Չեն բացառվում հանդիպումները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Պետք չէ մեծ ջանքեր գործադրել համարկելի մարդկանց դուր գալու համար: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք, և ձեր հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

ԽԵՑԳԵՏԻՆ

Օրվա սկիզբն առանց ապրումների ու հուզումների, առանց տհաճ պահերի չի անցնի: Չեն բացառվում գործերում ձգձգումները, ինչպես նաև անհաջող զուգադիպությունները, որոնք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, կյանքը կկարգավորվի, և տրամադրությունն էլ կլավանա:

Օրվա երկրորդ կեսը Խեցգետինների առաջ նոր հնարավորություններ կբացի: Նշանի ներկայացուցիչները կաշխատեն բաց չթողնել դրանք և ժամանակին նախաձեռնող կլինեն: Հրաշալի ժամանակ է ծրագրերը քննարկելու համար: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ մտածածն իրագործելու հարցում:

ԱՌՅՈՒԾ 

Առավոտը կուրախացնի հաջող զուգադիպություններով և ոգեշնչող նորություններով: Հարմար պահ է նոր գործ ստանձնելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, նպատակին տանող նոր ուղիներ փնտրել: Դուք հրաշալի ամենից գլուխ կհանեք, ոտքի վրա շատ բան կսովորեք:

Ավելի ուշ զրույցների և ապագայի մասին մտորումների համար բարենպաստ ժամանակ կգա: Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին վստահում եք, և դա կօգնի ձեզ խուսափել սխալներից: Հավանական են դրամական մուտքեր:

ԿՈՒՅՍ 

Անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և ամեն ինչ հասցնելու համար պիտի շատ աշխատեք: Շրջապատողները ավելի հաճախ ձեզ կշեղեն, քան կօգնեն, և խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն: Լավ է ինքնուրույն գործեք, հույս դնեք սեփական փորձի և առողջ բանականության վրա. այդպես հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, շփվել մի մարդու հետ, որին կարոտել եք: Հավանական են անսպասելի այցեր, մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ:

ԿՇԵՌՔ

Աշխատեք հանգստություն պահպանել, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Օրը հազիվ թե լրիվ անամպ լինի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ պատահարներ: Մի հուսահատվեք: Բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ կկրեն, դրական փոփոխություններն էլ չեն սպասեցնի:

Որոշ Կշեռքների հաճելի ծանոթություններ են սպասվում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների կամ երկարատև ընկերության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Բարենպաստ օր է ստեղծագործելու, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների համար, որոնք երևակայությանը զարկ տալու, անսովոր լուծումներ փնտրելու, նոր բան մտածելու հնարավորություն են տալիս:

ԿԱՐԻՃ 

Մանր-մունր գործեր շատ կլինեն, և վտանգ կա, որ դրանք ձեզ կշեղեն ինչ-որ կարևոր բանից: Աշխատեք հնարավորինս արագ որոշակիություն մտցնել առաջնահերթությունների մեջ, և այդժամ ժամանակը զուր չեք վատնի: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները, որոնք հաճախ կնկատեն այն, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Կնքված գործարքները հաջող կլինեն, իսկ գնումները՝ շահեկան: Որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվարձատրեն մի աշխատանքի դիմաց, որը վաղուց է արվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրը լավ կդասավորվի: Կարող եք զբաղվել այն գործերով, որոնք նախկինում չափազանց բարդ էիք համարում և չէիք համարձակվում սկսել: Շատ համարձակ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել. կենսափորձն ու առողջ բանականությունը կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճանապարհն ընտրել:

Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում. հիմա դուք հակված կլինեք շատ ծախսել: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց վստահում եք: Ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն անել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Օրվա սկիզբը բարենպաստ, թեթև ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածի համար արժե ծրագրել ամենակարևոր գործերը: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, և դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Լավ կանցնեն հանդիպումները, կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա: Որոշ Այծեղջյուրներ ոչ միայն համախոհներ ու օգնականներ, այլև նոր ընկերներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսին պետք է վերադառնալ հին գաղափարներին: Դուք կհասկանաք, որ հիմա կարելի է կյանքի կոչել դրանք, հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները:

ՋՐՀՈՍ 

Բարենպաստ օր է խոշոր գործարքների ու գնումների համար: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Դրանք ինչպես հարկն է մտածեք: Չի բացառվում՝ մտածածը իրագործելու հնարավորություն շատ շուտ հայտնվի:

Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չեն բացառվում հեռվից հաճելի նորությունները: Դրանք կարող են վերաբերել ինչպես ձեզ, այնպես էլ՝ ձեզ համար թանկ մարդկանց:

ՁԿՆԵՐ

Օրը հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք, աշխատեք հանգստություն պահպանել: Հնարավոր են անսովոր իրադարձություններ: Շրջապատողներին դրանք կշեղեն, կխճճեն, իսկ ահա դուք ճիշտ եզրակացություններ կանեք: Շատերին կզարմացնեն ձեր մտահանգումները, որոնք պարադոքսալ, բայց ճշգրիտ կլինեն: Ձեր կարծիքը կլսեն նրանք, ովքեր ուրիշների տեսակետները նախկինում արհամարհում էին:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armen Gevorgyan: Aliyev has perceived congratulations as a European mandate to continue his course against ArmeniaErdogan says Netanyahu to blame for Iran's attack on IsraelPutin expresses hope for restraint in Middle East in conversation with RaisiHis Holiness Garegin II receives the Head of EU observer mission in ArmeniaIranian envoy: Armenia-Iran trade increased 2-3 times in past several yearsAIM Startup Workshop to Prepare Participants for 2024 AIM Congress in Abu DhabiPutin Discusses Middle East Escalation with Iranian President Raisi in Phone CallAmbassador to Armenia: Impossible to ignore high-ranking Iran official’s words about bordersCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Martyrdom of Sinjar Yazidis: French Ambassador to Armenia compares it to Armenian Genocide a century laterGreek torch relay for Paris 2024 kicks offArmenia Investigative Committee conducts searches at health ministry, medical centerAzerbaijan’s position is inconsistent with its own position in the Azerbaijan v. Armenia case, Constantinos SalonidisThe delegation led by Alen Simonyan is departing for Lithuania on an official visitWhat President of Azerbaijan calls its ‘patriotic war’, resulted in the complete ethnic cleansing of Nagorno-Karabakh, Pierre d'ArgentArmenia representative for international legal matters: Azerbaijan children are taught to kill ArmeniansUN Chief, Iran Foreign Minister discuss tensions in MideastMélanie Joly welcomes the joining of Canada's first expert to EU mission in ArmeniaTransparency bill approved amid protest in GeorgiaThe Marriott family opens its 4th hotel complex in ArmeniaIAEA chief: Presence of enriched uranium in Iran does not mean it has nuclear weaponsNo internet access required? How AI will work in iPhoneOil Prices UpMFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,0003 best smartphones under $160Protest against draft law 'On Transparency of Foreign Influence' taking place near Georgian Parliament buildingWe welcome aspiration of Armenia and Azerbaijan to conclude peace treaty: Tokayev‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chiefYerevan and Astana to become sister cities: Mayor of Yerevan and Äkım of Astana signed agreementPapoyan and Shakkaliyev signed road map of trade and economic cooperation between governments of Armenia and KazakhstanUnidentified persons set fire to Armenian cemetery in FresnoArmenia's Yerevan, Kazakhstan's Astana become sister citiesTokayev: Kazakhstan ready to offer platform for Armenia-Azerbaijan negotiationsTehran airports reopenArmenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migrationThe Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to ArmeniaOfficial welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential PalaceArmenia PM, Kazakhstan president holding private conversationKazakhstan president arrives in ArmeniaSwedish Parliament member hopes Europe will view Armenia as part of European civilization in the futureThe Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle East
Most Popular