Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) 

Մեղքերը կշռելու ժամանակը․ երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ

Բլոգոսֆերա

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես նիկոլը հաղթեց ինձ: Մեղքերը կշռելու ժամանակը: Երկխոսություն պարտվածից հիասթափվածների հետ

Իմ մասին շատ երկար չեմ խոսի, նախ` կարևոր չէ, երկրորդ` թե՛ իմ հրապարակային գործունեությունը, թե՛ իմ մասին հյուսված լեգենդներն ու բամբասանքները, թե՛ իմ անցած ուղին եղել են ձեր բոլորի աչքի առաջ: Իշխանության մեջ եղած ժամանակ ստացած հարվածների պատճառով էլ առաջացած պաշտպանական ռեակցիային ու խաղացած կոշտ, ամբիցիոզ, ագրեսիվ մարդու դերիս ևս ծանոթ կլինեք: Այս կերպարը գուցե օգնել է ինձ, բայց վստահաբար նաև վնասել է:

Ուստի թվացյալ գոռոզությունն էլ համարեք իմ մեղքերից մեկը, որը գուցե նպաստել է, որ ինձ չճանաչող թեկուզ մեկը հավատա սուտասան պոպուլիստին, ով մարդկանց հետ իրենց լեզվով էր խոսում:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց:

Միշտ փորձել եմ հիմնավոր ու փաստարկված խոսել` մնալով բարեկրթության շրջանակներում ու չանցնելով կարմիր գծեր: Երեք տարի շարունակ ես ու իմ նման մարդիկ խելագարին անընդհատ փորձեցինք բերել բովանդակային դաշտ, բայց ավաղ….. ինքը մասնակիորեն հաղթեց մեզ… կոշտացավ մեր բառապաշարը, ախտահարվեց ու ատելությամբ վարակվեց մեր հոգին: Անհայրենիք ու անսկզբունք մարդակերպը մեզ սովորեցրեց ատել:

Ու ես ներողություն եմ խնդրում մարդուց սրա համար ևս:

Պատերազմից հետո փլուզվեցին վերջին կարմիր գծերը: Յուրաքանչյուր անգամ, երբ մտածում ես սա բարոյալքման վերջին շեմն է, նա ապացուցում է, որ ինքը դեռևս ունի ստորության չնվաճված բարձրունքներ:

Օրինակ, երեկ որպիսի «արդարացնի» հերոս տղերքի մասունքների անարգումը անձամբ իր ու իր անմեղսունակ նախարարի կողմից հոգեխանգարվածը փորձեց զուգահեռ տանել ապրիլյան պատերազմի հետ: Այլ կերպ ասած, նա փորձեց պղծել ու կեղծել զոհերի հարազատների ու անձամբ իմ հիշողությունը: Քանզի առիթը եկել է, ասեմ` ես լուռ, աննկատ, ու առանց լուսանկարիչ ներկա եմ եղել ապրիլյանի գրեթե բոլոր հերոսների հոգեհանգստյան ու թաղման արարողություններին, շատերի հարազատներին այցելել այդ տարի ու հետո: Նրանք գիտեն, ԵՐԲ են հուղարկավորել իրենց հանգուցյալներին: Ու կատարյալ նիկոլ պիտի լինել այդ հարցը որևէ կերպ շահարկելու համար: Աշխարհի բոլոր բառարաններում «պժգալի» բառի բոլոր հոմանիշները, ժողովրդական բառամթերքում առկա բոլոր հայհոյանքները, նիկոլական կանանց շուրթերին ապաստանած բոլոր անեծքները մեղմ շոյանք են սրան նկարագրելու համար:

Իսկ գիտե՞ք ինչու է Շուշիի թեման պարբերաբար սրա նրա գրպանը գցում: Քանզի հանցագործը միշտ ակամա մատնացույց է անում իր ամենամեծ մեղսագործությունը: Ինքը հո գիտի, որ Շուշիի անկումը արցախյան երկրորդ պատերազմի ամենամեծ դավադրությունն է, ամենամեծ առեղծվածը: Նա հո գիտի, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելով զոհել է ավելի քան երկու հազար ջահել երեխու, զոհել է, որ…. Շուշին ընկնի: Պատահական չէ, որ տիկին կապիտուլյանտը լենայի հետ իրենց ավանդական ֆոտոսեսիաները զոհվածների հարազատների տներով սկսել էին այն ոստիկանի տնից, ով զոհվել էր հոկտեմբերի 19-ից հետո:

Իմ ձայնը տաք տեղից չի գալիս, իմ ընտանիքում երկու զինվոր է եղել, որից մեկը` քեռուս տղան անհետ կորած է, իսկ մյուսը վիրավորվել է, ծառայել ամենաթեժ կետերում, հազիվ է փրկվել գերի ընկնելուց ու գիտի` ինչը ոնց է եղել: Ես համարում եմ, որ ստահակը ոչ թե փրկել է մի եղբորս, այլ զոհել մյուսին:

Չկա մարդ, ով մեղք չունի: Չկա սթափ մարդ, ով չի գիտակցում իր մեղքերը: Չկա նորմալ մարդ, ով չի ապաշխարում իր մեղքերի համար, իհարկե եթե դա չի անում, նորից նույն մեղքը կրկնելու համար: Հայաստանում հիմա եկել է մեղքերը կշռելու ժամանակը: Կան մեղքեր ու կա ոճիր: Կան մեղքեր ու կա եղերագործություն: Կան մեղքեր ու կա սպանդ:

Կշեռքի մի նժարին տարբեր ժամանակների մարդիկ են` մարդկային մեղքերով:
Կշեռքի մյուս նժարին ազգակործան պատուհասն է` անընդհատ ճղճղացող իր ձայնով, սխալներն ընդունելու անկարողությամբ, զոհերի արյունը ջուր դարձնելով: Սատանայական մեղքերով: Աստծուց չվախենալով:

Վերջին խռխռոցով նա փորձում է կշեռքի իր նժարը հավասարեցնել մյուսների նժարին: Բայց սատանան չի հասկանում, որ իր նժարը գետնին կպած պահում է կրկնապատկված Եռաբլուրը: Այդ անասելի ծանրությունը չես կարող հակակշռել ոչ մի այլ բանով:

Սիրելի՛ հայրենակից, որքան էլ բարդ ու ծանր լինի, որքան էլ թվացյալ ինքդ քեզ դեմ գնաս, պիտի զգաս պատմական պահը: Ընտրության չգնալ չի կարելի: նիկոլին քվեարկել չի կարելի, մանր մունր ռոմանտիկ նիկոլական ուժերի քվեարկել չի կարելի: Չանցնող ուժերի քվեարկել չի կարելի: Քեզնից է կախված Հայաստանի ապագան: Մի դարձի՛ր մեղսակից Եռաբլուրի մեղքի տակ կքածին:

Հ.Գ. Վերջին օրերին Քոչարյանի հանդեպ հիվանդագին դրսևորումները պետք է համարել դրական: Նրան համարում է իր մրցակիցը, նրա «խաթր» անգամ ապագայից չի խոսում: Նրան չպետք է խանգարել, երեք տարվա մեջ առաջին անգամ իր կործանարար ու քանդող էներգիան ինքն իր դեմ է օգտագործում, մաշում է իրեն: Բարի երթ պատուհաս»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Ամենադիտված