Զերմուկում մեկնարկել է Ավագյանի անվան շախմատային միջազգային հուշամրցաշարը
Սպորտ«Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում մեկնարկեց Ստեփան Ավագյանի շախմատային միջազգային հուշամրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար ՝ 2602 միջին վարկանիշով:
Մրցաշարի մասնակիցներն են գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
Կայացավ մրցաշարի առաջին տուրը, որում Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը, Դավիթ Պառավյանը հաղթանակներ տոնեցին: