Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամն ինքնասպան է եղել
СпортՃապոնիայում տեղական օլիմպիական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյա Յասուշի Մորիան ինքնասպան է եղել, հաղորդում է Reuters-ը:
52-ամյա ճապոնացին աշխատել է ֆինանսական հաշվետվությունների բաժնում: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի մանրամասները:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում՝ մեկուկես ամիս անց: Բացման արարողությունը նախատեսված է հուլիսի 23-ին: