Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական ԶՈւ-ն փորձել է ինժեներական աշխատանքներ անել, հայկական կողմը հակազդել է. ՊՆ
SocietyՀունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։
Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանի հետ, որն ասաց՝ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանական կողմը կանգնեցրել է տեխնիկայի աշխատանքը. «Ադրբեջանական ԶՈՒ-երը առաջ չեն ցանկացել գալ, միայն իրենց մի դիրքից մյուս դիրքն են գնում, սակայն այս պահին տեխնիկայով աշխատանք այլևս չի կատարվում»,- ընդգծեց համայնքի ղեկավարը:
Մեր այն հարցին, թե ինչ քայլեր է իրականացրել հայկական կողմը հակազդման գործողություններ ասելով, համայնքի ղեկավարը չպաստասխանեց:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Վերին Շորժա համայնքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը տեխնիկա էր բերել և աշխատեցնում էր այն: