«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Ջեզուսին ու Վլախովիչին
ՍպորտԹուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբն ամառային տրանսֆերային պատուհանում կարող է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ջեզուսին և իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլախովիչին, հայտնում է La Gazetta dello Sport-ը: Հրապարակման համաձայն՝ եթե հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշի հեռանալ «Յուվենտուսից» այս ամառ, «Յուվենտուսը» հետաքրքրված կլինի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով: Այնուամենայնիվ, թուրինյան ակումբը, որպես հարձակման գծի այլընտրանքներ, դիտարկում է նաև Ջեզուսին և Վլախովիչին: Անցած մրցաշրջանում 24-ամյա Ջեզուսը բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ 21-ամյա Վլախովիչը 40 հանդիպման ընթացքում դարձել է 21 գոլի հեղինակ: