Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի. Լևոն Տեր-Պետրոսյան
ПолитическиеՂարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին ինքն ասել է դեռ 25-30 տարի առաջ, բայց այդ պարզ ճշմարտությունը, նրա խոսքով, այդպես էլ մնացել է չհասկացված:
«Հիմա նորից կրկնում են` դե, ոչինչ, եթե Ռուսաստանը չէ դաշնակիցը, Եվրոպան կլինի, Ամերիկան կլինի, Իրանը կլինի: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք ոչ թե մեր հին պատմության, այլև մեր օրերի, վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը նշեց, որ մենք մի անգամ սխալվել ենք 100 տարի առաջ։