Լավրովը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարների հետ ՄԱԿ-ը հայտնել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Սիրիայում ավելի քան 350 հազար մարդ է զոհվել Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Opel-ն ու Renault-ն. կան վիրավորներ ԱՄՆ-ում հայտնաբերվել են մարդու հետքեր, որոնք ավելի քան 20 հազար տարեկան են Բանակայինների ԱԱ․ Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան Ադրբեջանի նախագահի միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է. Տիգրան Աբրահամյան «Թանկացումների մասին»․ Հովհաննես Դավթյան (տեսանյութ) Մերկելը մերժել է Բայդենի առաջին զանգը. Wall Street Journal Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ 

Ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով. ՄԻՊ

Բլոգոսֆերա

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։ Հայտարարությունում ասվում է․

«Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով:

Օրինակ` նրանք 2021թ. հունիսի 5-ին գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հովվի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները։ Պաշտպանի աշխատակազմի ճշտած տվյալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գյուղի 5 ընտանիքի:

Խոսքը, մասնավորապես, հունիսի 5-ի միջադեպի է, երբ ադրբեջանական զինված ուժերը 30 րոպե տևողությամբ կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի հովվի ուղղությամբ, որը տևել էր մոտ։ Հովիվը կարողացել էր ձիով փախուստի դիմել, սակայն կրակահերթից ձիու ոտքը վնասվել էր: Ավելին, այդ ընթացքում ադրբեջանական զինվորականները հովվի եղջերավոր կենդանիներից 4-ին կրակահերթով սպանել էին։

Պետք է ավելացնել ադրբեջանական զինծառայողների կողմից 2021թ. հունիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրում շուրջ 20 ձի գողանալու փորձը, Սյունիքի Տեղ համայնքի Արավուս գյուղում մայիսի 23-ին, Խնածախ գյուղում մայիսի 29-ին եղջերավոր կենդանիների գողության կամ կենդանիներ մասամբ այդպես էլ չվերադարձնելու դեպքերը և այլն:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Այս գյուղերում մարդկանց զբաղմունքը և ապրուստը հոգալու, ընտանիքի եկամուտը վաստակելու հիմնական կամ միակ միջոցը անասնապահությունն է:

Պետք է հաշվի առնել նաև նրանց կողմից ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն:

Այս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով:

Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Նշված արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են թե´ Սյունիքի, թե´ Գեղարքունիքի մարզերի գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:

ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լավրովը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարների հետ ՄԱԿ-ը հայտնել է, որ վերջին տասը տարիների ընթացքում Սիրիայում ավելի քան 350 հազար մարդ է զոհվել «Հայ ծնվելը ճակատագիր է...». Իննա Խոջամիրյանը` հայկական տարազով (լուսանկար)Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Opel-ն ու Renault-ն. կան վիրավորներԱՄՆ-ում հայտնաբերվել են մարդու հետքեր, որոնք ավելի քան 20 հազար տարեկան ենԲանակայինների ԱԱ․ Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Վահան Քերոբյան Ադրբեջանի նախագահի միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է. Տիգրան Աբրահամյան «Թանկացումների մասին»․ Հովհաննես Դավթյան (տեսանյութ) Մերկելը մերժել է Բայդենի առաջին զանգը. Wall Street Journal Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետԻնչպե՞ս բորբոքել կիրքը. նշվել է ինտիմ մտերմության համար իդեալական ժամանակըՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է մեկշաբաթյա դասընթաց «Մարդկանց վախեցնում է մեծ կուրծքը». լուսանկարի պատճառով Բիլի Այլիշին դադարել է հետեւել 100 hազար օգտատերՆոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան դրական արդյունք է տվելԱրցախում ռուս խաղաղապահների հրամանատար Կոսոբոկովին դարձյալ փոխում են. հայտնի է` ով նրան կփոխարինի.  InfoPort.amBBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ) Փաշինյանին որակումներ տալիս սխալվել եմ. Մգեր ԱրմենիաՄեղադրանք է առաջադրվել՝ Հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ Դատարանը թույլ չի տվել, որ Արմեն Գեւորգյանը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին. Հայկ Մամիջանյանը եւս չի մեկնի Փաշինյանը նշել է, թե ինչպես է պատրաստվում իրականացնել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակըԱլիևից հետո նա պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը․ Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Բժիշկ Մյասնիկովը պատմել է, թե ինչպես պետք է ճիշտ թողնել ծխելըՓաշինյանը որոշել է գնալ Տիգրան Սարգսյանի «հետքերով»Ամերիկացի դերասանուհին ծննդյան տորթի մոմերը փչելիս քիչ է մնացել` ողջ-ողջ այրվի (տեսանյութ)Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. Փաշինյանի ելույթը` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանինԻլոն Մասկը և Գրայմսը բաժանվել են«Քյասիբ հեղափոխականների» հերթական ճոխությունը՝ բյուջեի հաշվինՊետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են. Անահիտ ԱվանեսյանԻրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ․ Պն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին նոր պահեստի շինթույլտվություն չեն տվել՝ զրկելով սպիրտ պահեստավորելու հնարավորությունից. հայտարարությունԱրարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետՌԴ ՊՆ-ն կրկին օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումըՓոխադարձ «կսմիթներ. Զարեհ Սինանյանը կլքի՞ զբաղեցրած պաշտոնըՊաշտպանության նախարարը ՄԹ դեսպանին է ներկայացրել սահմանային իրավիճակը Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքի հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել (լուսանկարներ) Քարվաճառում ադրբեջանցի տղամարդը և 11-ամյա երեխան զոհվել են ականի պայթյունիցՔՊ-ական թաղապետերի անցած ուղին. Միքայել Թումասյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՀնդկաստանը կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ կստեղծիԱդրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՀամայնքների խոշորացման մասին աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ կողմ է քվեարկել 63 ՔՊ-ականՆյու Յորքում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ամերիկյան ԶԼՄ-ները արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մեղադրել են կեղծավորության մեջՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներԹուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վատթարացել են․ ԷրդողանԲանակում շեշտակի ավելացել են սպաների կողմից կատարված հանցագործությունները. News.am ԻՀՊԿ-ն ցույց տվեց իր ուժի միայն մի փոքր մասը Ադրբեջանի հետ սահմանին. Խամենեիի ներկայացուցիչԽնջույքի մասնակիցները ծեծի են ենթակել ամուսիններին. ՔԿ
Ամենադիտված