ՀՀ ղեկին հայտնված Քաջ Նազարը չի հասկանում՝ ջունգլիներում չի ապրում, գնդակահարությունով չի պրծնելու
Հասարակություն«Սիրելի′ հայրենակիցներ, մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի, խայտառակության և պարտության ուրվական։ Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի և խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջ»,-այս մասին այսօր Գորիսում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։