Վոլգոգրադում անհայտ անձը կրակ է բացել դպրոցի մոտ, վիրավորվել են երկու դեռահասներ
WorldՎոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի ուսումնական հաստատություններից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, երկու մարդ վիրավորվել է, հայտնել են մարզային առողջապահական կոմիտեից: Ահազանգը ստացվել է Կրասնուկտյաբրսկի գյուղի թիվ 15 դպրոցի տնօրենի կողմից։ «2006 և 2005 թվականներին ծնված երկու տղաներ, չպարզված զենքից կրակոցների արդյունքում, վնասվածքներ են ստացել, որից հետո դիմել են դեպքի վայրի հարևանությամբ գտնվող դպրոցի տնօրինությանը», - ասել է գործակալության զրուցակիցը: Երկու երեխաներն էլ հոսպիտալացվել են: Մեկը վիրավորվել է ոտքի, երկրորդը՝ նախաբազկի շրջանում։ Նրանցվիճակը բավարար է: Ոստիկանությունն այժմ որոնում է կրակահերթ արձակած անձին: