Ադրբեջանը հայտարարել է, որ ևս մեկ հայ զինծառայողի է գերեվարել
SocietyԱդրբեջանական մամուլը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Լաչինի հատվածում, գերեվարել է հայկական զորամիավորման անդամի։ «Այս ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները բերման են ենթարկել զինծառայող Արթուր Քարտանյանին։ Մնացած խումբը լքել է տարածքը»,-ասված է հայտարարության մեջ: