Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ) ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ) «Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) 

Ընտրական գործընթացներում լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ

Հասարակություն

Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:

Պետությունը բարձր պատասխանատվություն է կրում հատկապես հավաքների ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու հարցում:

Լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անթույլատրելի է և պետք է արագ ու պատշաճ իրավական գնահատական ստանա: Պետք է արագ ու արդյունավետ արձագանքեն պետական, այդ թվում` իրավապահ մարմինները:

Քաղաքացիները, ողջ հասարակությունը հենց լրագրողի աշխատանքի շնորհիվ են տեղեկանում ընտրական գործընթացի մասնակիցների ծրագրերի, նպատակների մասին, այն մասին, թե ինչ են նրանք պատրաստվում անել մարդկանց իրավունքների, նրանց վիճակի բարելավման համար: Արդյունքում էլ կարողանում են իրազեկված ու վստահ որոշում կայացնել ընտրության հարցում:

Մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն կամ այլ խոչընդոտ վտանգում է ոչ միայն լրագրողի իրավունքները, այլև բացասական է ազդում հասարակության տեղեկացված լինելու, կարծիքի արտահայտման և այլ իրավունքների վրա:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ կարծիքի արտահայտման և խոսքի ազատության ամուր պաշտպանվածությունը ժողովրդավարական հասարակությունում ունի հիմնարար նշանակություն: Դա հատկապես կարևոր է ընտրական գործընթացներում:

Լրագրողներն ու լրատվության ոլորտի ներկայացուցիչներն անփոխարինելի դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում հանրային բանավեճերի և որոշումների կայացման գործընթացներում` իբրև հանրային վերահսկող դիտորդներ (watchdogs) հանդես գալու և տեղեկատվության ու գաղափարների փոխանակման, դրանց քննարկման ընդհանուր հարթակներ ստեղծելու միջոցով:

Ցավոք, դեռևս առկա են լրագրողների աշխատանքի սխալ ընկալումներ ոչ միայն հասարակությունում, այլ նաև պետական համակարգում:

Ցանկացած պաշտոնատար անձ կամ հանրային գործիչ պետք է հստակ գիտակցի, որ պատկերացումն այն մասին, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է ու ոչ ճիշտ պատկերացման արդյունք:

Յուրաքանչյուր հանրային գործիչ պետք է նկատի ունենա, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ընտրողական մոտեցում կամ հրապարակային թիրախավորումը բացասական ազդեցություն է ունենում հասարակությունում, այդ թվում` սոցիալական ցանցերում և հանգեցնում է լրագրողի համար բացասական իմաստով նոր թիրախավորման և խոչընդոտների աշխատանքում։

Չափազանց կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերն իրենց կողմնակիցների շրջանում լրագրողի դերի և աշխատանքի կարևորության վերաբերյալ ուղերձներ հղեն: Դա հնարավորություն կտա խուսափել հնարավոր լարվածությունից։

Մյուս կողմից, լրագրողի մասին ճիշտ պատկերացումներ ձևավորելու տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի լրագրողները մասնագիտական գործունեություն ծավալեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ սկսած լրագրողական նյութի համար վերնագիր ընտրելուց մինչև այդ նյութի բազմակողմանիության ապահովումը:

Այդպիսի մոտեցումները լրագրողին դարձնում է անխոցելի և հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել իր մասնագիտական աշխատանքի պաշտպանությունը:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին խնդրում է իրենց աշխատանքի մասնագիտական ցանկացած խոչընդոտի դեպքով դիմել Պաշտպանի աշխատակազմ, այդ թվում` թեժ գծի 116 համարին: Յուրաքանչյուր դեպքով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` Պաշտպանի իրավասության սահմաններում:

Լրագրողներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքայի խմբի առանձին մշտադիտարկման ներքո։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին«Կրոկուսում» տեղի ունեցածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն. ՊուտինՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Բաքուն չորս գյուղերով չի կանգնելու, խաղաղության ստորագրման պահին ՀՀ-ից էլի են պոկելու (տեսանյութ)Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի հետ ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզ շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Արամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՆոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանը կոչ էր անում Տավուշում պայքարը շարունակել, նրան Փաշինյանի հրահանգով են ձերբակալել«Մեր զավթողների ախորժակն է բացվում». Գնդապետ Արամոն՝ սահմանազատման մասին (տեսանյութ) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ
Ամենադիտված