«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է «Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն «Հրապարակ». Ավինյանը՝ Փաշինյանի թիրախում «Հրապարակ». Հափշտակություն Արցախում «Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը «Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր անկախության 30-ամյակի միջոցառումներին Հայաստանը սկանդալային կերպով է նշել անկախության 30-ամյակը. Независимая Газета 

Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. ՄԻՊ աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի դատախազություն

Բլոգոսֆերա
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 
 
«Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
Այսպես շարունակել չի՛ կարելի:
Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք:
Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի Վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար:
ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է:
Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը:
Կրկնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:
Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել:
Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման:
Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինիքի Վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու համար:
Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն«Հրապարակ». Ավինյանը՝ Փաշինյանի թիրախում «Հրապարակ». Հափշտակություն Արցախում«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնելՖրանսիան Հայաստանի կողքին է. Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարելԻնչու Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր անկախության 30-ամյակի միջոցառումներինՌուսաստանն արգելել է Ադրբեջանից 18,7 տոննա նեկտարինի ներկրումը Հայաստանը սկանդալային կերպով է նշել անկախության 30-ամյակը. Независимая ГазетаԷրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտինԳոնե այսօր այցելեիք նահատակների շիրիմներին, շատերդ այս մեկ տարում գեթ մեկ անգամ չեք եկել. զոհվածի մայրը՝ մարզպետներին Օտտավայի քաղաքապետարանի առջև բարձրացվել է Հայաստանի դրոշը Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կեղծ մեղադրանք է հնչեցրել Հայաստանի հասցեին Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա Իրանի առաջին քայլերը միտված կլինեն ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն. իրանագետ Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Որքան գումար է պահանջվել այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համարՀայերին «օկուպանտ» անվանողն ու ՔՊ-ի նվիրատուն. ու՞մ է պարգևատրել Փաշինյանը«Դրոններով պար»` Երևանի երկնքում (տեսանյութ)Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդինՖրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկաԲրիթնի Սփիրսի վարքն անհանգստացրել է նրա երկրպագուներին (տեսանյութ)Fact Check. Գուրգեն Արսենյանի մանիպուլյացիան. Թուրքիան շարունակում է սպառնալ Հայաստանին«Արա այն, ինչ քեզ ստիպում է ազատ զգալ»․ Արփի Գաբրիելյան (լուսանկար) Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում Քրիստինա Ասմուսը թոփլես լուսանկար է հրապարակել և վախեցրել հետևորդներին Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան Որոշ դեպքերում պահպանել, որոշ դեպքերում ավելացրել ենք մեր անկախությունը. ԱԽ քարտուղար Արցախի ողջ տարածքում շուրջ 1 ժամ լույս չի եղելԿադիրովը պատասխանել է Բայդենի՝ ԼԳԲՏ անձանց մասին խոսքերին. «Չեչնիայում աքաղաղներ չկան»Բայդենը ՄԱԿ-ին կոչ է արել պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները Չեչնիայից մինչև Կամերուն Անկախությունը չի տրվում թույլերին ու թուլամորթներին․ Արմինկա Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ և երբեմն պետք չէ հաղթել ուրիշներին. Փաշինյան Որոշում ենք կայացրել Երևանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը․ Փաշինյան Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշըԱննա Հակոբյանն արտասվեց Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ«Ծիրանագույն հոգով տղեք, էդ ո՞նց, ինչ աստիճանի կյանքից կախվածություն չունեիք...». Ավետ Բարսեղյան Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը` ուղիղՎարչապետի օգնականը խեղաթյուրել է մեզ հետ կայացած հանդիպման բովանդակությունն ու մեր խոսքերը. զոհվածի մայր Քարի լիճ տանող ճանապարհին Opel-ը կողաշրջված հայտնվել է ձորում. վիրավորների մեջ կան Ոստիկանության զորքերի ծառայողներՀայկ Մարությանը բոյկոտել է Փաշինյանի կազմակերպած «գունագեղ տոնակատարությունը»Մենք միայն վերջին 3 տարում ձեռքբերումներ ունենք՝ ասֆալտ, մանկապարտեզ. Փաշինյանի կողմնակից Այլևս լռելու իրավունք չունեմ. Նարեկ ՀախնազարյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետԱա ձեր նվերն է հայ ազգին՝ ՀՀ-ի անկախության 30 ամյակին. արցախցի պատգամավոր (տեսանյութ)
Ամենադիտված