Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Որևէ քաղաքական առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել ժողովրդի արյան գնով. Արշավիր Ղարամյան

Բլոգոսֆերա

Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, առողջ լիցքեր հաղորդել դեպի հասարակություն, միասնության և համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը, առավել բարձր հիմքերի վրա դնենք բանակաշինությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Ասողին լսող է պետք շարքից... 09.062019 թ.

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԶԵՐԾ ՄՆԱԼ

ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐԻՑ,

ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ԵՒ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿԵՐՏԵԼՈՒՆ

Հայաստանը ճակատագրի բերումով մշտապես շարժման, պայքարի, պատերազմի մեջ է: Ազգային ազատագրական պայքարի տարբեր փուլերում ունեցել ենք հաջողություններ, անհաջողություններ, հաղթանակներ և ձախողումներ: Ունեցել ենք առաջնորդներ, որոնց իշխանության օրոք մեր շահերն առաջ են մղվել, հաղթանակներ արձանագրվել, որոշների դեպքում էլ՝ պարտվել-կոտորվել:

20-րդ դարի 80-ականների շարժումը, ազգային ազատագրական պայքարի այս փուլը նոր զարթոնք բերեց մեր հայրենիքի երկու հատվածներին՝ Հայաստանին և Արցախին:

Խորհրդային Հայաստանը անկախություն հռչակեց, իսկ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը, այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրության տառին ու ոգուն համահունչ ինքնորոշվեց և հռչակեց ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ադրբեջանը չհամակերպվելով այդ իրողություններին՝ իր հովանավորողների հետ համատեղ, ագրեսիվ կեցվածք ընդունելով, պատերազմ սանձազերծեց նորանկախ Արցախի դեմ, որին սատար կանգնեց համայն հայությունը ՀՀ-ում և սփյուռքում:

Շուրջ 4 տարի տևած ռազմական գործողություների արդյունքում, հայ ժողովրդին հաջողվեց ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը՝ ստիպելով Ադրբեջանին գնալ սկզբից հրադադարի, իսկ հետագայում՝ նաև զինադադարի պայմանագրերի ստորագրմանը:

Նոր իրողություններն ամրագրվեցին նաև Արցախի սահմանադրությամբ:

Մի փոքր նախաբանով սկսեցի, որովհետև վերջին շրջանում, քաղաքական, հանրային քննարկումներում թեմաներ են շրջանառվում, որոնք ոչ միայն արժեզրկում են մեր պատմությունն ու անցած ճանապարհը, այլ նոր վտանգներ են ստեղծում մեր պետականության համար:

Կեղծ օրակարգեր, որոնք մեզանից անկախ՝ տարբեր կենտրոնների ակտիվ ուղղորդմամբ, դաշտ են նետել այս կամ այն գործչի՝ «Արցախը ծախելու», «հողերը տալու» մասին կեղծ լուրեր:

Անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին մտածում կամ ինչի՞ էին ընդունակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այսօր արդեն՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է միանգամից արձանագրել՝ որևէ քաղաքական գործիչ, առաջնորդ չի կարող հենց այնպես հանձնել այն, ինչը ձեռք է բերվել մեր ժողովրդի հավաքական կամքի ու արյան գնով:

Այստեղ բացառությունը ՀՀ առաջին նախագահն էր՝ Լևոն Տեր Պետրոսյանը, ով երկար ժամանակ է պնդում է, որ անհնար է Արցախը պահել ներկայիս կարգավիճակով:

Ցավոք, վերջին տասնամյակներում, անընդհատ փորձ է արվում Արցախը կռվախնձոր դարձնել՝ մի կողմից իշխանության ձգտողների, մյուս կողմից՝ իշխանություն պահողների համար: Ու այս համատեքստում, «հող հանձնելը», դարձել է բոլոր իշխանությունների ներկայացվող ամենամեծ ու ամենածանր մեղադրանքը: Ոչ մեկ չի կարող հող հանձնել, մենք դա թույլ չենք տա:

Ավելին՝ ես կարծում եմ, որ քանի ժողովուրդը պայքարում է, քանի ժողովուրդը գաղափարապես, արժեքային առումով տրամադրված է իր հաղթանակը պահելու, ապա ոչինչ չի կարող մեզ հեռացնել մեր՝ ավելի վաղ հռչակած նպատակներից:

Այլ բան է, որ եթե մենք քանդենք մեր պետականության հենասյուները, ավերենք մեր եկեղեցին, թուլացնենք մեր բանակը, պառակտենք մեր հասարակությունն ու հայրենիքի տարբեր հատվածներում ապրող հայությանը, ապա մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի, երկրների համար նույն՝ «հողերը հանձնելու» պարարտ հող կստեղծենք:

Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «կեղծ օրակարգերի» քաղաքականությունից, առողջ լիցքեր հաղորդել դեպի հասարակություն, միասնության և համերաշխության ոգուն համահունչ կառուցենք ու ամրապնդենք մեր պետականությունը, առավել բարձր հիմքերի վրա դնենք բանակաշինությունը:

Միայն այս պայմաններում ոչ միայն կբարձրացնենք մեր՝ որպես պետություն, մեր դիմադրողականությունը, այլ հնարավորություն կստանանք կենտրոնանալ մեր իրական օրակարգերի ու մեզ պարտադրված մարտահրավերների վրա»,- գրել է նա:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ
Ամենադիտված