Փաշինյանի ասածը զառանցանք է․ Դավիթ Հարությունյան
VideoԴավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ թե զենք, թե ռազմամթերք եւ վերազինել բանակը: «Նա արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձեւով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը:
Նա արել է նաեւ այլ քայլեր՝ քայքայելու համար մեր զինված ուժերը եւ ակնհայտ է, թե ինչու: Զինված ուժերը այն կայացած կառույցն էին, որ իր համար վտանգ էին ներկայացնում: Նա փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը»,-ասաց նա: