Մենք բաց ենք քննարկումների համար. «Հայաստան» դաշինք
БлогосфераՀունիսի 14-ին «Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը կներկայացնի դաշինքի տնտեսական ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
«Ինչպես հայտարարել ենք, «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներառական է: Այն կդառնա ապագա կառավարության գործունեության ծրագիր՝ ներառելով ընտրողների հետ քննարկման արդյունքները: Մեր թիմակից Ալեքսանդր Խաչատուրյանը կներկայացնի տնտեսական ծրագիրը:
Մենք բաց ենք քննարկումների համար»։