«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Ռուբեն Մելիքյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց արձանագրված խախտումները։

«Արցախի այն տարածքները, որոնք հանձնվել են թշնամուն, այդ տարածքների բնակիչներին, որ հիմա այստեղ են ապրում, մերժում են քվեարկելու իրավունք տալ»,–ասաց նա և հայտարարեց, բոլոր նրանց, որոնց կմերժեն, թող դիմեն իրենց։

«Երբ «Արցախը Հայաստանն է» բղավում էին, դրա մասին չէին մտածո՞ւմ»,–հավելեց Մելիքյանը։