Բրազիլացի ֆուտբոլիստները համաձայնել են խաղալ Ամերիկայի գավաթի խաղարկությունում
ՍպորտԲրազիլիայի ազգային հավաքականի խաղացողները քննադատել են Ամերիկայի գավաթի կազմակերպիչներին՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին մրցույթի հրատապ տեղափոխման համար իրենց հայրենիք, բայց համաձայնել են մասնակցել մրցաշարին: Ի սկզբանե Ամերիկայի գավաթը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում: Մայիսին Հարավային Ամերիկայի Ֆուտբոլային Համադաշնությունը (CONMEBOL) Կոլումբիային զրկեց մրցաշարը անցկացնելու իրավունքից՝ երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքների պատճառով: Ավելի ուշ, CONMEBOL- ը հայտարարեց, որ Բրազիլիան Արգենտինայի փոխարեն կդառնա Ամերիկայի գավաթի 2021-ի հյուրընկալող երկիր։ Դրանից հետո Բրազիլիայի հավաքականի ավագ Կազեմիրոն ասաց, որ թիմի բոլոր խաղացողները և գլխավոր մարզիչ Տիտեն դեմ են Ամերիկայի գավաթի խաղարկությունը իրենց հայրենիքում անցկացնելուն: Բրազիլիայի ֆուտբոլիստները այս մասին հայտարարությունը տարածել են Աշխարհի գավաթի ընտրական խաղում Պարագվային հաղթելուց (2-0) անմիջապես հետո: