Դանիել Էկը պատրաստ է «Արսենալը» գնել 2 մլրդ ֆունտով
ՍպորտՇվեդ միլիարդատեր Դանիել Էկը պատրաստ է լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբը գնելու առաջարկը հասցնել ավելի քան երկու միլիարդ ֆունտի, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ նախորդ ամիս Էկը ակումբի ակտիվների համար առաջարկել էր 1,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ, սակայն Կրոնկեների ընտանիքը, որին պատկանում է «Արսենալը», մերժել էր առաջարկը: Դրանից հետո Էկը պնդեց, որ Կրոնկեն իրեն տեղեկացրել է, որ իրենք «գումարը նրանց չի հետաքրքրում»: Այնուամենայնիվ, շվեդ գործարարին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Էկը երկրորդ առաջարկն է պատրաստում ավելի քան 2 միլիարդ ֆունտով: Նրանց խոսքով՝ Կրոնկեների ընտանիքը «ոչ մի տեղ չի փախչի և, ի վերջո, կցանկանա գործարք կնքել»: «Արսենալի» աղբյուրները հայտնում են, որ ակումբը սպասում է Էկի երկրորդ առաջարկին:
Ավելի վաղ «Արսենալի» երկրպագուները, Սուպեր լիգա ստեղծելու անհաջող փորձի ֆոնին, որին մասնակցում էր լոնդոնյան ակումբը, բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով ամերիկացի գործարար Սթեն Կրոնկեի ընտանիքից վաճառել թիմը: Էկը հայտարարել էր «Արսենալը» գնելու իր ցանկության մասին, սակայն ակումբի սեփականատեր Կրոնկեների ընտանիքը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել ակումբը: