Գլխավոր դատախազը՝ «օրվա իշխանությանը ծառայելու» մասին (տեսանյութ)
PoliticalՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայատարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն աշխատանքներ է տանում՝ բացառելու համար ընտրությունների ժամանակ հնարավոր հանցավոր դրսևորումները՝ հավելելով, որ վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումները նույնպես նպաստելու են այդ գործընթացին:
Անդրադառանալով ընդդիմության այն դիրքորոշմանը, թե իրավապահ համակարգը ծառայում է օրվա իշխանությանը, Դավթյանն ասել է. «Կարծում եմ՝ դրանք մշտական բնույթ ունեցող մեղադրանքներ են: Ես առնվազն երաշխավորում եմ 2021-ի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների առումով իրավապահ մարմինների կողմից բացարձակ քաղաքական զսպվածության պահանջի ապահովում»:
Մանրամասները՝ տեսանյութում: