Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ) Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել 

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը։

Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը վերջին շրջանում ավելի է ակտիվացել․ Հայաստան այցելած պատվիրակությունների հետ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները հնարավորինս շուտ գործնական հիմքի վրա դնելու կարևորությունը։ Ի պատասխան՝ դեսպանը տեղեկացրեց, որ իրանական կողմն արդեն իսկ մշակել է համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց, որոնցում սահմանվել են ծրագրերի առաջնահերթությունները։ Ճանապարհային քարտեզի և ժամանակացույցի առկայությունը թույլ կտա սեղմ ժամկետներում իրագործել հայ-իրանական համագործակցության օրակարգում ընդգրկված  ծրագրերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, արդյունաբերության (այդ թվում՝ քիմիական արդյունաբերության), դեղագործության, զբոսաշրջության  և այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր, այդ թվում՝ հեռանկարային ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, Հայաստանի և Իրանի միջև արտահանումների ու ներմուծումների արդյունավետ կազմակերպմանը։ Կարևոր համարելով երկկողմ համագործակցությունը դեղագործության ոլորտում՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հայկական դեղագործական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային այցն Իրան՝ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև միջմարզային համագործակցության զարգացմանը։ Երկուստեք նշվել է, որ երկկողմ համագործակցության արդյունավետ կազմակերպման պարագայում զգալիորեն կավելանան երկու բարեկամ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները և զբոսաշրջային հոսքերը։ Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Երևան-Սպահան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությանը և նշել, որ ուղիղ չվերթի գործարկումը կնպաստի երկու ազգերի հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանն առաջարկել է իրանական համապատասխան կառույցի և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի միասնական տուրիստական փաթեթներ՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Աբբաս Բադախշան Զոհուրին տեղեկացրել է, որ իրանական շինարարական ընկերությունները հետաքրքրված են մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և վերականգնման ծրագրերում։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ընդգծեց «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարևորությունը և հայտնեց պատրաստակամություն` իր լիազորությունների սահմաններում նպաստել նախագծի իրականացմանը։

Անդրադառնալով սույն թվականի մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունն արդեն ձևավորվել է հուշագրի դրույթների իրագործման հարցերով աշխատանքային խումբ, որը գլխավորում է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հստակ քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացմանը նպաստող և երկու երկրների ու ժողովուրդների շահերից բխող համատեղ նախագծերի մշակման և արդեն իսկ գործող ծրագրերի շուտափույթ իրականացման ուղղությամբ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Մի ժամանակ «իգնոռ» էին անում, հիմա թեթևակի խոսքից բռնում-տանում են, դա վախի հետևանք է. քաղտեխնոլոգ (տեսանյութ) Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ) Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն«Ով մտածում է՝ հայկական չի, իրա ․․․»․ Գերասիմ Վարդանյան (տեսանյութ) Մենք հեղափոխություն չենք անում, վարչապետ չենք փոխում, բայց թուրքին մի բերեք մեր տան մեջ. ակցիաՄենք Հայաստանի Հանրապետությունից ոչ մի տարածք էլ չենք տալիս. Տավուշի ոստիկանապետը կրկնում է ՔՊ-ին Օկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» Իմ ելույթի մեջ միջազգային իրավունքին չհամապատասխանող որևէ բան չկար․ Սիմոնյանն արձագանքեց ՄատվիենկոյինԱռաջիկա օրերն՝ առանց տեղումների, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՆիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն ՆերսիսյանԿվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներԷդգար Ղազարյանն ազատ արձակվեցՔննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարներըՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԻրանն ու Ռուսաստանն անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆՎեդիի ոստիկանության բաժնում եմ. ՔոչարյանՈստիկանները գազանաբար առևանգեցին Գերասիմ Վարդանյանին. քաղաքացիները թույլ չեն տալիս տանել (տեսանյութ)Մեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄենք մշտապես կարևորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը․ ՎարդանյանԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)Թուրքի լծի տակ ենք մնալու, սա Արցախը տվեց, հիմա էլ Տավուշն ա հանձնում, թե չէ մեր տղերքը կռվել են (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումըՓակ է Ճոճկանից Բագրատաշեն տանող հատվածը (տեսանյութ) Ալիևը լուրջ մարդ է, իր երկրի շահերն է առաջ տանում, նա Բաքվից կորոշի՝ հայը տաք ջուր ունենա, թե՞ ոչՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազությունՈր գնաս վզից բռնես, ասես` հլը մատով ցույց տուր, էդ ի՞նչն են հանձնում, սկսում ա հեքիաթներ պատմել (տեսանյութ)Ադրբեջանից կներկրվի գազը, Թուրքմենստանից, թե Եգիպտոսից, միևնույն է՝ երկրի ներսում սակագնային քաղաքականություն թելադրողը հենց «Գազպրոմն» է լինելու․ Դավթյան«Մեկի քթից արյուն էկավ, պատասխանը տալու ես», «Դու ԱԺ պատգամավոր ես, հեռու գնա». բողոքի ակցիա (տեսանյութ)Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա«Ոստիկանն ի՞նչ պտի անի, պտի խոշտանգի ժողովրդին», «Մի ոգևորվեք, հանգիստ». գերլարված իրավիճակԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (տեսանյութ)Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել
Ամենադիտված