Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) 

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ձևափոխումները, քանդումը, ընդունելի չէ. Տիգրան Ավինյան

Հասարակություն

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրի այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարություն 2013 թ. օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշմամբ հաստատված ցանկից հանել՝ «Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք.» հասցեները։ Ինչպես նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, վերոնշյալ որոշման հավելվածում նշված մի շարք տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակա է ճանաչվել օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից պետք է վերանային առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, և որի փոխարեն նախատեսվում էր բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում,  նախատեսվում էր ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացնել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: «Նշված նպատակների իրագործման համար ձեռքբերողը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետք է սկսեր սեփականության օտարման գործընթացը, որը, ըստ նշված որոշման, չէր կարող ավելի ուշ լինել քան 2015թ. հունվարի 1-ը, իրականացներ ձեռք բերվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցում,  ինչպես նաև ձեռնարկեր համապատասխան քայլեր ուղղված օտարման նպատակի իրագործմանը, այն է՝ քաղաքաշինական համապատասխան գործընթացների մեկնարկելուն: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ  2013թ-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել:

Ըստ Արմեն Ղուլարյանի, հիմք ընդունելով վերոգրյալը,  կարելի է արձանագրել, որ օտարման նպատակի իրագործումը սահմանված ժամկետում չիրականացնելը նշանակում է գերակայության բացակայություն, ինչը հանրության գերակա շահ ճանաչելու համար կարևորագույն պայման է և օրենքի խստագույն պահանջ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չնայած՝ սույն որոշմամբ նշված տարածքների ձեռքբերող ճանաչված անձը արդեն իսկ հանդիսանում է դրանց մի մասի սեփականատեր՝ օրենքով սահմանված կարգով, միևնույն ժամանակ նույն որոշման հավելվածում նշված մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռևս ձեռք չի բերվել, այդ հասցեներում գտնվող գույքի նկատմամբ  ճանաչվել է որպես պատմամշակութային հուշարձան, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հնարավոր հանրության շահի առկայության հարցը, այդ թվում՝ վերջինիս գերակայությունը»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Նա նշել է նաև, որ  բացառիկ գերակա շահի առկայությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին« ՀՀ օրենքի դրույթները. «Այսինքն՝ հաշվի առնելով այն, վերոգրյալը ծրագիրը, ըստ էության, կորցրել է իր գերակա լինելու հատկանիշը, և պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր նշված տարածքում գոյություն ունեցող հուշարձանների և այլ գույքի նկատմամբ ծագած հարաբերությունների կանոնակարգման և իրավական որոշակիության ապահովման ուղղությամբ»։

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը վերաբերում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից դեպի մինչև Սախարովի հրապարակ ընկած տարածքում գերակա շահ ճանաչված որոշմանը: «Ընդհանուր առմամբ մի քանի շենքեր ճանաչվել են նաև մշակութային արժեք ներկայացնող: Փաստացի կարելի է ասել, որ այս գործընթացում քաղաքաշինական մեծ առաջընթաց չի եղել: Եվ նաև, հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել կառավարության 2013թ. որոշումից: Առաջարկվել է  քաղաքապետարանին քաղաքաշինական նոր սխեմա կազմել այդ հատվածում: Ես ուզում եմ ուղղակի հատուկ շեշտել, որ պատմամշակութային արժեք ներկայացնող նման շենքերի ձևափոխումները, քանդումը, տեղափոխումը, ընդհանուր առմամբ, ընդունելի չէ մեր կառավարության համար»,-ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է մինչև 2018 թվականը հանրային շահ ճանաչված տարածքների օգտագործման և դրանցում իրականացվող քաղաքաշինական գործընթացները. «Պարբերաբար այդ ուղղությամբ առաջարկություններ ենք ներկայացրել, և սա հերթականներից մեկն էր»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Ամենադիտված