ԱԳ փոխնախարարների ազատման դիմումները բավարարվել են մասնակի. Արմեն Ղևոնդյան
ОбществоՀՀ արտաքին գործերի նախարարությունը 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակում պետության շահի համար աշխատանքը շարունակելու փոխարեն, ԱԳ նախարարի տեղակալները հրաժարականներ են տալիս:
Լրագրողները հետաքրքրվեցին Արմեն Ղևոնդյանի պաշտոնավարումից՝ ճշտելով, թե արդյոք նա հետ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը:
«Բոլոր փոխնախարարները ազատման դիմումներ են ներկայացրել, այս պահին բավարարվել են մասնակի»,-նշեց նա: