Նիկոլի տուն մի բանի համար եմ գնացել, նա էլ հաստատ ձայնագրել է. Տեր-Պետրոսյան
Political«Ինձ միշտ մտահոգել է Արցախի հարցը՝ անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանի օրոք է, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից»: Այս մասին հունիսի 10-ի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Առաջարկել եմ ԱԳ նախարարին նամակ գրել, որպեսզի վերջինս ներկայացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը 2018 թվականի ապրիլի 18-ի դրությամբ: Ասել եմ՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը: Այլ խոսակցություն չի եղել»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: