Թշնամանքը,ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից. Ալեն Սիմոնյան Ալեն Սիմոնյանը «պողպատյա» մանդատի ներկայացուցիչն է այս դահլիճում. Հայկ Կոնջորյան Շնորհակալություն, որ հանում է․ Հասանովին դուր եկավ, որ Վարդանյանը հարց չուղղեց Սիմոնյանին Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան Երկրի համար մեկ խնդիրը սահմանների անվտանգությունն է և գերիների վերադարձը. ռազմագերիի հարազատ Երևանում կառուցվում է 4.8 կմ նոր կոյուղագիծ. քաղաքապետարան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ Ալեն Սիմոնյանին ներկայացնելու ժամանակ Անթույլատրելի եմ համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը. Վանեցյան Մեր գործընկերների նկարները տեսնելիս մարդկանց մոտ խուճապ է առաջանում, լա՛վ, ինչի՞ց են վախենում. Աննա Գրիգորյան 

Մեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։

Հիմա այս մարդը, այս բեռով, ցանկանում է նորից վերընտրվել՝ ստանալ մարդկանց ձայնը։ Անհնար է պատկերացնել, թե երկրորդ անգամ իշխանության գալու պարագայում ինչ անդառնալի աղետներ կլինեն։ Մի օր՝ վաղը, նա իշխանության չի լինելու, բայց եթե այդ օրն ուշանա, ուշ կարող է լինել նաև երկրի համար։

Շատերը, հիմնականում՝ կրթված և պասիվ մարդիկ, մերժելով Նիկոլին, չեն տեսնում հարցն այն սրությամբ, որը նրանց կմոտիվացնի՝ գնալ ու ընտրել։ Մերժել Նիկոլին ու ընտրել՝ այնպես, որ Նիկոլի հաշվարկները ձախողվեն։ Անել իրենց ընտրությունն այնպես, որ խանգարեն Նիկոլին՝ ոչ միայն հավաքել մեծ թվով ձայներ, այլև՝ կազմել կոալիցիա՝ իր հետ նախապես պայմանավորված և այս պահին ընդդիմադիր և «ազնիվ ազգանվեր» խաղացող կուսակցությունների ու դաշինքների հետ։ Ընտրողն այսօր պիտի զգա, որ իր ձայնն, իրոք, վճռում է երկրի ապագան։

Հասարակության այս լայն շերտը, ցավոք, անհրաժեշտ սրությամբ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Նիկոլի վերարտադրվելը։

Եթե հանկարծ ընտրությունների արդյունքում Նիկոլը վերարտադրվի, սա կնշանակի, որ Հայաստանը բարձրացնում է մեծ սպիտակ դրոշ, որը երևալու է աշխարհի բոլոր կողմերից, և հայն աշխարհի բոլոր անկյուններում լինելու է ստորացված ու խեղճ մարդ։ Այդ դրոշի տակ  ստորագրելու են բոլոր նրանք, ովքեր ձայն են տվել Նիկոլին և նրանք, ովքեր ընտրությունները համարել են իրենց համար անկարևոր միջոցառում ու մնացել են տանը։ Բայց այդ դրոշի տակ չեն ստորագրելու շատ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ։ Ու սա ստեղծելու է ներքին նոր իրականություն։

Նիկոլի վերարտադրությունը նշանակում է՝ Հայաստանը հոշոտման հանձնել մեր հակառակորդներին։

Սա կտևի ամիսներ, որի ընթացքում տարբեր շոկերի ազդեցության տակ վերջապես կձևավորվեն կրիտիկական տրամադրություններ, անգամ այսօր հիպնոսի տակ գտնվողները կբացականչեն, որ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլից, շատերը կփոշմանեն, կանիծեն իրենց, որ դա չեն արել հունիսի 20-ին, գառ մորթողը դա կանի արդեն ուրիշի ոտքերի տակ, ու տարբեր զարգացումների արդյունքում կփոխվի իշխանությունը, բայց Հայաստանն արձանագրած կլինի նոր և անշրջելի կորուստներ։

Ո՞րն է հետևությունն ընդդիմության և Հայաստանի ապագայի համար մտահոգ մարդկանց համար. այս վերջին շաբաթում շեշտը պետք է դնել չեզոք ընտրազանգվածին քվեարկության տանելու վրա։ Այս վերջին օրերի խնդիրն է՝ հանրային գիտակցությունը վերածել մեկ միասնական քվեաթերթիկի՝ ընդդեմ Նիկոլի։

Սա շատ կարևոր է՝ ներքին բախումներից խուսափելու համար։ Նիկոլն արդեն օգտագործում է բոլոր այլանդակ մեթոդները՝ վարչական ռեսուրս, շրջիկ միտինգավորներ, աշխատանքից ազատման սպառնալիք, սոցիալական ծրագրերի անվան տակ՝ ընտրակաշառք, «գիժ խաղալով» մարդկանց կատաղեցնել։ Նա պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծման, բայց դա մարսելու համար որոշակի հանրային ֆոն է պետք, և ավտոբուսներով լցվող միտինգների նպատակը հենց դա է՝ ստեղծել տպավորություն, թե ինքն ունի հանրային աջակցություն։

Մեր խնդիրն է՝ անել ուղիղ դրա հակառակը՝ այս վերջին օրերին ձևավորել Նիկոլի տոտալ մերժման մթնոլորտ։ Մենք շատ մոտ ենք դրան, պետք է ընդամենը մի քիչ փոխհամաձայնեցված աշխատանք, ու մարդիկ կհասկանան, թե ինչ է կատարվում։ Անպայման պետք է բացել Հայաստանում նոր էջ և խուսափել հետագա կորուստներից։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թշնամանքը,ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից. Ալեն Սիմոնյան «Լիլը» հաղթեց «ՊՍԺ»-ին և նվաճեց Ֆրանսիայի առաջին սուպերգավաթըԱլեն Սիմոնյանը «պողպատյա» մանդատի ներկայացուցիչն է այս դահլիճում. Հայկ ԿոնջորյանՇնորհակալություն, որ հանում է․ Հասանովին դուր եկավ, որ Վարդանյանը հարց չուղղեց ՍիմոնյանինԱրթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՃիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան Երկրի համար մեկ խնդիրը սահմանների անվտանգությունն է և գերիների վերադարձը. ռազմագերիի հարազատ Երևանում կառուցվում է 4.8 կմ նոր կոյուղագիծ. քաղաքապետարան Եվս 35 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ Ալեն Սիմոնյանին ներկայացնելու ժամանակ Անթույլատրելի եմ համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը. ՎանեցյանՄեր գործընկերների նկարները տեսնելիս մարդկանց մոտ խուճապ է առաջանում, լա՛վ, ինչի՞ց են վախենում. Աննա Գրիգորյան Արշակ Կարապետյանը կնշանակվի պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի (լուսանկարներ)Կալանավորված պատգամավորների վրա հոգեբանական ճնշում է գործադրվում. Արմեն Չարչյան Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էՕրը սկսվեց Աստղաշենից. Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել ԱրցախիցՀայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին Տղաները հուսով են` մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստած չէ. գերությունից վերադարձած (տեսանյութ) Հռոմում Սմոլինգի տունը փորձել են թալանելՀորդորում ենք` 8-րդ գումարման ԱԺ-ն, գերիների վերադարձի հետ կապված, շատ աշխատի. ռազմագերիի հարազատ Տիգրան Ավինյանն իր աշխատակազմում միանգամից 5 հոգու ազատել է պաշտոններից Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Զաքարյանին ձերբակալել են, որովհետև Փաշինյանին Սյունիքում որակումնե՞ր տվեցին. Արթուր ՂազինյանԳագիկ Ջհանգիրյանի սկանդալային հայտարարություն է արել․ նա ներկայացրել է 4 ամսվա աշխատանքները Աֆղանստանի բանակը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 450 թալիբներիԴատախազությունը պարզաբանել է Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի կալանավորման հիմքերը Քրեական հետապնդման իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ ազատ արձակել պատգամավորին Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայողի դին Այստեղ աննախադեպ անվտանգային միջոցառումներ են իրականացվում այն դեպքում, երբ մեր սահմաններն անպաշտպան են. Անդրանիկ Թևանյան Ուղտի ականջում քնած է մեծամասնությունը, քանի որ ինքն է որոշել համայնքապետերին կալանավորել. Արծվիկ Մինասյան Ստեփանակերտում տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանով կրակելով իր գլխին Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Նոր նախադեպ՝ դատական համակարգում. ՀՀ դատարանների նախագահների 1/3-ը կին է Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը Երկու հայ ռազմագերիներին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց «Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից էՍյունիքի մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են. մարզի դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Քաղաքականության մեջ ընկեր ես չունեմ. Վանեցյանն` Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու մասին Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնքԵրևանում և Սևանում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ«Հայաստան» դաշինքի անդամները հարվածում են սեղաններին՝ ի նշան բողոքի Հրավիրեք գլխավոր դատախազին, որն ունի լիազորություն հենց հիմա կալանքը վերացնելու. Արամ Վարդևանյան ՈՒՂԻՂ․ Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու ջանքերը ապարդյուն են«Հայաստանի» պատգամավորները ոտքի կանգնեցին կալանավորված համայնքապետերի ներկայացման ժամանակՍաղ լավ ա, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում, մնացածը թույն էր. Ռուբինյանը` Հասանովին
Ամենադիտված