Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ճիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան Երկրի համար մեկ խնդիրը սահմանների անվտանգությունն է և գերիների վերադարձը. ռազմագերիի հարազատ Երևանում կառուցվում է 4.8 կմ նոր կոյուղագիծ. քաղաքապետարան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ Ալեն Սիմոնյանին ներկայացնելու ժամանակ Անթույլատրելի եմ համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը. Վանեցյան Մեր գործընկերների նկարները տեսնելիս մարդկանց մոտ խուճապ է առաջանում, լա՛վ, ինչի՞ց են վախենում. Աննա Գրիգորյան Արշակ Կարապետյանը կնշանակվի պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ Կալանավորված պատգամավորների վրա հոգեբանական ճնշում է գործադրվում. Արմեն Չարչյան Օրը սկսվեց Աստղաշենից. Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Արցախից 

Տպավորություն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում․ Արման Թաթոյան

Բլոգոսֆերա
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են տարբեր քաղաքայան ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ:
Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու:
Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները:
 
Բայց նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ:
 
Այս ամենի արդյունքում էլ ստացվել է այնպես, որ հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է միայն իշխանավեճի թեմաներով:
Նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։
 
Անվտանգության հիմնարար հարցերից բացի, օրինակ՝
 
• Ինչպե՞ս է բացառվելու կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների խորացող մեկուսացումը հասարակությունից, ինչպես է ապահովվելու նրանց ինտեգրումը հանրային կյանքին։
 
• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը երեխային դպրոց ու մանկապարտեզ տանելու փոխարեն ստիպված չլինի խնամել նրան տանը և ինքն էլ նրան խնամելու համար ազատվի աշխատանքից ու այդպես ընտանիքն ապրի հասարակությունից մեկուսացված վիճակում:
 
• Ինչպե՞ս է բացառվելու, որպեսզի անվճար բժշկական օգնության կամ սոցիալական ապահովության համակարգի անվերջ բյուրոկրատական ու դատական քաշքշուկների մեջ հայտնված մարդը, ով, ասենք, փորձում է ստանալ իր կենսաթոշակը կամ ենթարկվել բժշկական հետազոտությունների, չզգա իրեն թենիսի մրցաշարի «գնդակի» դերում, երբ բոլորն անվերջ մի վայրից մյուսն են ուղարկում՝ առանց հարցին լուծում տալու:
 
• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի մարդիկ չմոռացվեն հոգեբուժարաններում իրավական ու վարչական քրոնիկ թերությունների պատճառով, այլ ստնան լիարժեք կյանքի վերադարձին ծառայող նպատակով իրական բուժում:
 
• Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի ոչ թե թղթին տված գեղեցիկ ձևակերպումների ինքնախաբեությամբ, այլ իրական կյանքում քրեակատարողական (բանտային) համակարգն ի վերջո դադարի պատժողական լինելուց և ծառայի մարդուն ազատ արձակման նախապատրաստելու ու իրական կյանք նրա լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակին։
 
• Ինչպե՞ս են լուծվելու տարբեր վարչական մարմիններում ու դատարաններում գործերի քննության ձգձգումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում մարդկանց պատճառվում են անվերականգնելի վնասներ և այլն։
 
Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը։
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՃիշտն ասած, Ազգային ժողովի առաջին նիստն այսպիսին չէի պատկերացնում. Խաչատուր Սուքիասյան Երկրի համար մեկ խնդիրը սահմանների անվտանգությունն է և գերիների վերադարձը. ռազմագերիի հարազատ Երևանում կառուցվում է 4.8 կմ նոր կոյուղագիծ. քաղաքապետարան Եվս 35 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ Ալեն Սիմոնյանին ներկայացնելու ժամանակ Անթույլատրելի եմ համարում խորհրդարանի շենքում լրագրողների տեղարշարժի սահմանափակումը. ՎանեցյանՄեր գործընկերների նկարները տեսնելիս մարդկանց մոտ խուճապ է առաջանում, լա՛վ, ինչի՞ց են վախենում. Աննա Գրիգորյան Արշակ Կարապետյանը կնշանակվի պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 302-ի (լուսանկարներ)Կալանավորված պատգամավորների վրա հոգեբանական ճնշում է գործադրվում. Արմեն Չարչյան Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էՕրը սկսվեց Աստղաշենից. Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել ԱրցախիցՀայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները Սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյանն առաջիկա անելիքների մասին Տղաները հուսով են` մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստած չէ. գերությունից վերադարձած (տեսանյութ) Հռոմում Սմոլինգի տունը փորձել են թալանելՀորդորում ենք` 8-րդ գումարման ԱԺ-ն, գերիների վերադարձի հետ կապված, շատ աշխատի. ռազմագերիի հարազատ Տիգրան Ավինյանն իր աշխատակազմում միանգամից 5 հոգու ազատել է պաշտոններից Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ Նարեկ Մկրտչյանն ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Զաքարյանին ձերբակալել են, որովհետև Փաշինյանին Սյունիքում որակումնե՞ր տվեցին. Արթուր ՂազինյանԳագիկ Ջհանգիրյանի սկանդալային հայտարարություն է արել․ նա ներկայացրել է 4 ամսվա աշխատանքները Աֆղանստանի բանակը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է ավելի քան 450 թալիբներիԴատախազությունը պարզաբանել է Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի կալանավորման հիմքերը Քրեական հետապնդման իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ ազատ արձակել պատգամավորին Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայողի դին Այստեղ աննախադեպ անվտանգային միջոցառումներ են իրականացվում այն դեպքում, երբ մեր սահմաններն անպաշտպան են. Անդրանիկ Թևանյան Ուղտի ականջում քնած է մեծամասնությունը, քանի որ ինքն է որոշել համայնքապետերին կալանավորել. Արծվիկ Մինասյան Ստեփանակերտում տղամարդն ինքնասպան է եղել՝ հրացանով կրակելով իր գլխին Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից Նոր նախադեպ՝ դատական համակարգում. ՀՀ դատարանների նախագահների 1/3-ը կին է Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը Երկու հայ ռազմագերիներին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց «Հայաստան» դաշինքը Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից էՍյունիքի մարզում ապօրինի անտառահատումներն ավելացել են. մարզի դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Քաղաքականության մեջ ընկեր ես չունեմ. Վանեցյանն` Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու մասին Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնքԵրևանում և Սևանում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ«Հայաստան» դաշինքի անդամները հարվածում են սեղաններին՝ ի նշան բողոքի Հրավիրեք գլխավոր դատախազին, որն ունի լիազորություն հենց հիմա կալանքը վերացնելու. Արամ Վարդևանյան ՈՒՂԻՂ․ Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու ջանքերը ապարդյուն են«Հայաստանի» պատգամավորները ոտքի կանգնեցին կալանավորված համայնքապետերի ներկայացման ժամանակՍաղ լավ ա, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմարներ ենք անում, մնացածը թույն էր. Ռուբինյանը` Հասանովին «ՔՊ» խմբակցության պատգամավորները ծափերի ներքո են ներկայանում իրենց գործընկերներին Դանակահարված ավագանու անդամի վիճակը ծայրահեղ ծանր է Արշավ դեպի Դիմաց լեռ և Հաղարծին. Հիանալի օր ընտանիքիս հետ. Հայաստանում Նիդերլանդների դեսպան Պարոն Վարդևանյան, հարգե՛ք դատարանների որոշումները, ոչ միայն երբ ձեզ է ձեռնատու․ Վարդանյանը՝ Վարդևանյանին
Ամենադիտված