«Նախկիններին բոբո են սարքում, կապում ինձ հետ»․ Քոչարյանը խոստանում է՝ խիստ է լինելու
Քաղաքական«Ես 2009-2018 թվականներին որևէ առնչություն չեմ ունեցել իշխանությունների հետ, որովհետև շատ բաներ կային, որոնց հետ ես համաձայն չէի, դրա համար շփում չեմ ունեցել։ Եվ հիմա ասում եմ բացառվում է նման կարգի դրսևորումներ մենք թույլ տանք, ուղղակի բացառվում է, դա միանշանակ։ Խստության տեսանկյունից ես բավարար կամք ունեմ և խստությունը որն ա «մի հատ սենց նայում ես» դա արդեն հերիք ա»։ Այս մասին այսօր Նոր Հաճընում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։