Իշխանությունների կողմից վստահություն վայելող կազմակերպությունն ազդարարեց Նիկոլի պարտությունը. Արփինե Հովհաննիսյան
БлогосфераԱրդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարտվածի հոգեբանությունից հաղթողի հոգեբանությանն անցնելու շանս
Ես առհասարակ վերապահումով եմ մոտենում սոցիոլոգիական հարցումներին` հաշվի առնելով մեթոդաբանությունների տարբերությունը, այլ հանգամանքներ ու հատկապես քաղաքական կոնտեքստը: Բայց դրանք նաև մոտարկված իրականություն են արտացոլում:
Այսօր, իշխանությունների կողմից վստահություն վայելող կազմակերպությունն ազդարարեց նիկոլի պարտությունը: Ֆանտաստիկ անկումը, անդառնալի պարտությունը:
Ազդարարեց նաև հաղթողի անունը: Ռ. Քոչարյան ու նրա գլխավորած դաշինքը: Հաղթանակած մարդը սկսում է հաղթանակի թափանիվի ընթացքը, որտեղ Հայաստանն է շահելու:
Սրանք մեզ սովորեցնում էին պարտված, խեղճացած, նվաստացած ապրել, ինչպիսին ինքը պարտվածն էր:
Բայց մեզ հիմա առաջարկում են հաղթելու ու արժանապատիվ ապրելու բանաձև: Մասնակից դարձեք հաղթանակին: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է ու պիտի ծառայի պետության հաղթանակին, ուժեղ Հայաստանի կերտմանը»: