Պատերազմում է ոչ միայն բանակը, այլև ամբողջ պետությունը. Վաղարշակ Հարությունյան
ՀասարակությունԱռաջիկայում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բուհի ուսանողները հնարավորություն կստանան սպայական կոչումով աշխատել պաշտպանական գերատեսչությունում, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Այսօր արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարների պաշտոնակատարներ Անդրանիկ Փիլոյանը և Վաղարշակ Հարությունյանը հյուրընկալվել են ակադեմիայում։
«Մենք մեր հնարավորությւոնների սահմանում պետք է պիտանի լինենք բանակին»,–հանդիպմանն ասել է Փիլոյանը։
Ի պատասխան Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ԱԻՆ-ը լավագույն կառույցներից մեկն է և իր լուման ունի պաշտպանության ոլորտում, քանի որ պատերազմում է ոչ միայն բանակը, այլև ամբողջ պետությունը։ Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները:
Նախարարների պաշտոնակատարների մասնակցությամբ ՃԿՊԱ-ում անցկացվել է խորհրդակցություն հետագա անելիքների վերաբերյալ։