Ադրբեջանը հայտարարել է սահմանին տեղի ունեցած նոր միջադեպի մասին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ «Վարդենիսի շրջանում Հայաստանի զինված ուժերի դիրքերը գնդակոծվել են Ադրբեջանի Հանրապետության Զնված ուժերի դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Քարվաճառի շրջանի Աշագի Այրիմ բնակավայրի ուղղությամբ»:
«Հրետակոծությունն իրականացվել է ժամը 17: 00-ից 17: 30-ը»,- հայտնում է երկրի պաշտպանության վարչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի շրջանում զոհեր չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերքվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։