Կրելու ենք, սրանց ջարդելու ենք իրենց հարթակում. Ռոբերտ Քոչարյան
Անելու ենք դա, մենք հաղթելու ենք, կրելու ենք ու սրանց ջարդելու ենք հենց իրենց հարթակում։ Այս մասին քարոզարշավի 5-րդ օրը Էրեբունի վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի մեկնարկած հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սիրելի ժողովուրդ, այսօր Հայաստանում միաժամանակ կա միանգամից երեք ճգնաժամ։ Մեկը անվտանգայինն է, քանի որ երկիրը անվտանգ չէ, սահմանները պաշտպանված չեն, բանակը ջախջախված է։ Երկրորդը՝ տնտեսական ճգնաժամն է, քանի որ աճում է գործազրկությունը, կա արտագաղթ։ Ու երրորդը արդեն ներքաղաքական ճգնաժամն է, քանի որ կա ատելության մթնոլորտ, ինչը հենց այսօրվա իշխանական վարչախմբի գործունեություն արդյունքն է։ Այս ճգնաժամերից մեկն անգամ բավարար է ,որպեսզի իշխանություն փոխվի, բայց Հայաստանում, ինչպես ասացի, կա ամբողջ փաթեթը միանգամից։ Հենց սրանով է տարբերվում այս ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից։ Երբեք, այսպիսի վիճակ մենք ուղղակի երբեք չենք ունեցել։ Երբեք չի եղել Հայաստանում ընտրություններ, որում անվտանգությունը մեզ համար լիներ համար մեկ հարց։ Մենք գալիս ենք հաղթահարելու այս ճգնաժամերը՝ ապահովելով նաեւ տնտեսական վերելք։ Մենք ուզում ենք հանգստություն բերել մեր հասարակությանը»,- ասաց նա։