Գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի՝ իբրև աղանդի հետ. Արծվիկ Մինասյան
Political«Հաստատում ենք, որ գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի՝ իբրև հակազգային, հակաքրիստոնեական, հակապետական և հակամարդկային աղանդի հետ»,- Աբովյան քաղաքում հանրահավաքի ժամաբնակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։
«Որևէ այլ հաստատում չի կարող լինել, երբ թուրքը նստած Հայաստանի սահմանին՝ մորթում է հայ մարդուն, ոչնչացնում է հայոց պետականությունը, և դեռևս շարունակում են մնալ մարդիկ, ովքեր պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Սա այլ բնորոշում, քան «աղանդ» չունի։ Հիմնված է այս աղանդը կույր հավատի և սիրո վրա»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս աղանդը բուժելու բոլոր հնարավորւթյունները ունեն իրենք, որովհետև հայ ժողովուրդը, հայ ազգը իր պատմության ընթացքում միշտ հանդիպել է այսպիսի աղանդների, բայց կարևոր պահին ազգայինը տարանջատել է ապազգայինից, վստահություն ունեցել իր զավակի նկատմամբ և դուրս է մղել այսպիսի աղանդներին ու վերահաստատել ազգային արժանապատվությունը, կերտել է պետականություն։
Մանրամասն՝ տեսանյութում: