Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցների մշակման ուղղությամբ ներկայում երկխոսություն ենք վարում. Բուրիչ
ИностранныйՄենք ներկայումս երկխոսություն ենք վարում` Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակման համար` Լեռնային Ղարաբաղում և նրա հարակից տարածքում վերջին հակամարտությունից հետո: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
«Դրանց հաջողությունը կախված է իշխանությունների պարտավորությունից:
Եվ նրանք տեղյակ են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին և վճռականորեն աջակցում է անդամ պետությունների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշել է նա: