Ինչո՞ւ է Ստեփանավանում դեռ իմ ժամանակ գցված ասֆալտը. Ռոբերտ Քոչարյան
PoliticalԵրբ ես հիմա հանդիպման էի գալիս, նկատեցի, որ ասֆալտը չի թարմացվել երկար տարիներ։ Սա այն ասֆալտն է, որը 2003թ., դեռեւս իմ նախագահության ժամանակ է գցվել։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞ւ չեք ասֆալտապատել։ Այսքան տարի ոչինչ չի փոխվել։ Եվ զուգահեռ ինձ հավաստիացնում են, որ Ստեփանավանում շատ են գործող իշխանության կողմնակիցները։ Դե, դա ցույց կտա քվեարկությունը։ Բայց ինչպե՞ս կարելի է 3 տարի ոչինչ չանել եւ կողմնակիցներ ունենալ։ Դա լկտիություն է, ոչինչ չանել ու պահանջել»,- նկատեց Քոչարյանը։