Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ 15 գերի է վերադառնում
Հասարակություն«Մեր գերեվարված եղբայրներից 15-ն այս պահին վերադառնում են Հայաստան»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ավելի մանրամասն կխոսի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարություն տարածեցին` Հայաստանին է հանձնվել 15 հայ ռազմագերի` Աղդամի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:
Հայտարարության մեջ նշված է, որ փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝ վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: