Մեր 15 եղբայրները վերադառնում են. Փաշինյան
SocietyՄեր 15 եղբայրները վերադառնում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով Ադրբեջանից Հայաստան վերադարձող հայ գերիների լուսանկարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարություն տարածեցին` Հայաստանին է հանձնվել 15 հայ ռազմագերի` Աղդամի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:
Հայտարարության մեջ նշված է, որ փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝ վրաց պաշտոնյաների մասնակցությամբ: