Ադրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններ
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 15 հայ գերու՝ Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզի դիմաց:
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունիսի 12-ին, Աղդամի տարածքում տեղադրված 97 հազար հակահետևակային և հակատանկային ականների քարտեզների դիմաց, ավելի վաղ ձերբակալված 15 հայեր հանձնվել են հայկական կողմին », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: