Կարգապահության դիկտատուրա էր պետական համակարգում, ինչն այսօր գոյություն չունի. Քոչարյան
Политические«Երկրի վիճակը ծայրահեղ ծանր է, դիմում եմ ձեզ՝ ևս մեկ անգամ վստահության քվե ստանալու համար»,-Վանաձորում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ այսօր այստեղ խոսվել է նաև հնարավոր դիկտատուրայի մասին։
«Գիտեք, այն ժամանակ կարող է ինչ որ մի թեթև նման բան եղել է, բայց միայն պետական համակարգի նկատմամբ։ Եթե խնդիրը դրված է, պետք է լուծվի, եթե պարտավորություն ես ստանձնել, պետք է կատարես, եթե կա ծրագիր, քեզ ճղի, բայց այդ ծրագիրը պետք է իրականացնես։
Կարգապահության, պատասխանատվության դիկտատուրա էր պետական համակարգում, ինչն այսօր բացարձակապես գոյություն չունի։
Դիկտատուրա էր ստի դեմ, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի սուտ ասել։
Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում»,- ասաց Ռ. Քոչարյանը։
Նա ընդգծեց՝ իրենք գալիս են արժանապատիվ խաղաղություն հաստատելու, բանակը վերականագնելու, սահմանները պաշտպանելու համար, տնտեսական վերելք ապահովելու համար։